ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության պարզաբանումը «մետամֆետամինի» մասին ավտրալական պարբերականի հրապարակման շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ ոստիկանությանը պարզաբանում է տարածել Ավստրալական «The Sydney Morning Herald»-ի հրապարակած հոդվածի վերաբերյալ, որտեղ գրվում է Ավստրալիա «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման մասին եւ հիշատակվում է նաեւ Հայաստանը:

«Հայտնում ենք, որ Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունից ստացված տեղեկատվությամբ՝ 2014 թ. դեկտեմբերի 11-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում առգրավվել է ճամպրուկ, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2.1 կգ «մետամֆետամին»: Հետաքննության արդյունքում՝ նույնականացվել են Ավստրալիայում ճամպրուկը ստացած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Շ. Շահբազին և Հ. Կազեմին: Նշված ճամրուկի առաքման փաստաթղթերի համաձայն՝ այն հասցեագրված է եղել Ավստրալիայի Մելբուռն քաղաք կոնկրետ հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ:

2014 թ. դեկտեմբերի 19-ին Ավստրալիայի ոստիկանությունը կայացրել է խուզարկության որոշումներ, որի ընթացքում ձերբակալվել են Շ. Շահբազին և Հ. Կազեմին, նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «մետամֆետամինի» ներմուծման փաստով:

2015 թ. հունվարի 15-ին Ավստրալիայի ոստիկանությունը առգրավվել է երկրորդ փաթեթը՝ ճամպրուկի տեսքով, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2 կգ «մետամֆետամին»: Ծանրոցը Հայաստանից ուղարկել է ԻԻՀ քաղաքացի Մ. Ամիրհոսեինը և այն հասցեագրված է եղել Ավստրալիա, Մելբուռն նույն հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ:

Շ. Շահբազիին և Հ. Կազեմիին մեղադրանք է ներկայացվել «մետամֆետամինի» երկրորդ ներմուծման դեպքով:

Տեղեկատվությունը Ավստրալիայի ոստիկանության կողմից տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը ի գիտություն: Նաև խնդրել են նշված գործի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում տեղյակ պահել իրենց:

2015 թ. մարտի սկզբին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ԻԻՀ քաղաքացի ոմն Հ.-ն փոստային բաժանմունքից ճամպրուկով ծանրոց է ուղարկել Ավստրալիա, որտեղ հնարավոր է թաքցված լինեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:

Ստացված տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությունը տրամադրել է Ավստրալիայի ոստիկանությանը, որտեղից հայտնել են, որ վերը նշված ճամպրուկից հայտնաբերվել և առգրավվել է 1 կգ «մետամֆետամին»»,- մասնավորապես` ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular