Խոշոր ավտովթար Երևանում. 37-ամյա վարորդը Porsche Cayenne-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. Կա 4 վիրավոր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում 37-ամյա Ալեքսանդր Բուլգադարանը իր վարած Porsche Cayenne մակնիշի X 444 T Y. 96 RUS համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի 50-ամյակ տանող հուշարձանի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածաքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Շարունակությունն՝ այստեղ.