ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ Արմավիրի ՋՕԸ-ում. նոր տնօրենը 7 ամիս աշխատավարձ չի վճարել. գրավադրել է ՋՕԸ-ի շենքը, վարկ է վերցրել. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի ջրօգտագործողների ընկերությունում սկանդալ է հասունանում: ՋՕԸ-ի նոր տնօրենը, որ նշանակվել է փետրվար ամսին, չի վճարում ընկերության աշխատակիցների աշխատավարձերը, նրանց հետ պայմանագրեր չի կնքում: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տնօրեն Կարեն Քոչարյանը նույնիսկ գրավադրել է ՋՕԸ-ի շենքը, վարկ է վերցրել, որը, սակայն, չի կարողանամ վճարել:

«Արմավիր» ՋՕԸ-ի հաշվապահ Նարինե Օհանյանն Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ փետրվար ամսից աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: «Իրենք ասում են, որ լավ գումար չեք գանձում, շատ պարտքեր ունի ՋՕԸ-ն և չեն կարողանում աշխատավարձերը վճարել, բայց մենք ինչով ենք մեղա­վոր, որ իրենք չեն կարողանում պարտքերը փակել»,- ասաց Նարինե Օհանյանը՝ նշելով, որ այս տարվա սկզբին Արմավիրի մարզի 6 ջրօգտագործող ընկերություն միավորվել է՝ դառնալով «Արմավիր» ՋՕԸ:

«Գազպրոմը տեղափոխվել է ոռոգման ջուր: Բոլորը՝ տնօրենը, տնօրենի եղբայրը, տնօրենի զո­քանչը, բոլորն աշխատում են վարչական ապարատում: Գլխավոր հաշվապահը Կարեն Քոչարյանի զոքանչն է, տեղակալը՝ իր եղբայրն է, ընտանե­կան բիզնես է դարձրել: Իրենք չգիտեն, թե ոռոգման համակարգն իրենից ինչ է ներկայացնում: Ամեն մի բառ ասելուց ասում են մեր գազը, մեր գա­զում այսպես էր, այնպես էր».- վրդովված ասաց հաշվապահը՝ նշելով, որ

ՋՕԸ-ի ղեկավարությանը չի հետաքրքրում գյուղացու կարգավիճակը, միայն խնդիր է դրված գումարը գանձել: Մեր զրուցակիցն ասաց, որ Կարեն Քոչարյանն «Արմավոր» ՋՕԸ-ի տնօրեն է նշանակվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հրամա­նով, որը նույնպես «Գազպրոմից» է եկել կոմիտե: «Արմավիր» ՋՕԸ-ի նախ­կին տնօրենի պաշտոնն իջեցրել են, նա դարձել է տեղամասի պետ: «Արմավիր» ՋՕԸ-ի նախկին գլխավոր հաշվապահ Սեդրակ Հարությունյանի համար այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ազատվեց աշխատանքից: Դեռ իրեն աշխատանքից չազատած՝ իր զոքանչին ընդունել էր որպես գլ­խավոր հաշվապահ»,- մանրամասնեց Նարինե Օհանյանը՝ շարունակելով, որ տնօրեն Կարեն Քոչարյանն ամեն կերպ խուսափում է կոլեկտիվի հետ դեմ առ դեմ խոսելուց: «Արմավիր» ՋՕԸ-ի աշխատակիցները երեկ սպասում էին տնօրենի պարզաբանմանը, եթե դրական պատասխան չստանային, այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպելու»:

Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular