Բյուջեի կատարողականն ընդունվեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆPast.am-ը գրում է.
Ազգային ժողովն այսօրվա արտահերթում 53 կողմ, 22 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
Past.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու:
«Ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ձայները բավարար չեն, որպեսզի կատարողականը հաստատվի։ Մենք դեմ ենք, և որպեսզի կատարողականը չհաստատվի, առաջարկում ենք չմասնակցել քվեարկությանը, որպեսզի այս որոշումը չանցնի։ Այսինքն՝ դեմ ենք ոչ միայն քվեարկությամբ, այլև դե յուրե հաստատվի»,- հայտարարեց Փաշինյանը: