ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


36-ում հայր դառնալը թույլ է տալիս գիտակցել երջանկությանդ. Դերասան Արտաշես Մխիթարյանը՝ նորածին որդու մասին

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Արտաշես Մխիթարյանը հուլիսի 4-ին հայր է դարձել: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը խոստովանեց, որ գիտակցում է իրեն տրված երջանկությունը, բայց նաեւ դեռ շոկային զգացողություններ ունի.

«Առաջին իսկ օրից ես ինձ տրամադրել էի ու ինքս ինձ պապայի կարգավիճակն էի ներշնչում, ինչ խոսք, ես վաղուց 18 տարեկան չեմ, 36-ում հայր դառնալը թույլ է տալիս գիտակցել երջանկությանդ ու պատասխանատվությանդ չափը, իսկ բալիկի ծնունդից հետո անկախ քեզնից մեջդ տիրող շոկային վիճակը, թերեւս նորմալ է. այն երեւի կլինի այնքան ժամանակ, մինչեւ կինս ու տղաս արդեն տանը լինեն»,- նշեց Արտաշեսն ու խոսեց որդու հետ առաջին հանդիպման մասին.

«Բառերն, իրոք, անզոր ու խեղճ են դառնում այն զգացողությունների կողքին, երբ առաջին անգամ տեսնում ես քո սիրո պտղին, քեզնից ծնվածին: Հիմա կատարյալ երջանիկ եմ»,- նշեց նորաթուխ հայրիկը:

Արտաշեսն ու կինը որդուն Մաքսիմ անունն են տվել՝ ի պատիվ դերասանի հայրիկի.

«Ես ու կինս շատ ենք սիրում Մաքսիմ անունը, հենց այդ պատճառով էլ որոշեցինք պապիկի պատվին մեր որդուն այդ անունով կոչենք: Նրան ավելի շատ Մաքս կասենք, այդպես շատ ավելի գեղեցիկ է»,- նշեց նա:

Արտաշեսը դեռեւս նմանություններ չի գտնում, այդ հարցում նա իր հստակ մոտեցումն ունի.

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular