ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


16 ժամ տևած ծննդաբերության արդյունքում 7կգ–անոց հսկա է ծնվել (ֆոտոշարք)

ՖՈՏՈ

Բրիտանացի զույգերի ընտանիքում իսկական հսկա է ծնվել։ Նա 7 կգ է կշռում։  «Փոքրիկի» չափսերը քիչ մնաց չար կատակ խաղային նրա հետ։

7 կգ քաշով ծնված Ջորջ Քինգը քիչ մնաց մահանար ծննդաբերության ժամանակ, երբ ծնվելու ընթացքում 10 րոպե առանց թթվածնի մնաց։ Նրա ուսերը լայն էին և նա չէր կարողանում դուրս գալ։ Բժիշկները երեխայի ապրելու շանսերը, ոչ ավել, քան 10% գնահատեցին։ 

Չնայածա այդ ամենի, 6 շաբաթ անց, Ջորջը` Մեծ Բրիտանիայի Գլոստերշիր կոմսությունում ծնված ամենամեծ երեխան, ծնողների` Ջեյդ Փարկերի և Ռայան Քինգի հետ դուրս գրվեց հիվանդանոցից։

Երեխայի համար նախօրոք գնված շորերը պարզվեց փոքր էին։ Նա ստիպված 6 ամսական երեխայի համար նախատեսված հագուստ է կրում։

Ներկա դրությամբ երեխայի մոտ ոչ մի բան չի հիշեցնում ծննդաբերության ժամանակ առաջացած թթվածնաքացի մասին և բժիշկները հուսով են, որ հետագայում ևս դա չի ազդի նրա վրա։

Ինչպես հետո պատմում էր երեխայի 21–ամյա հայրը` Ռայան Քինգը, 16 ժամ տևած ծննդաբերության ողջ ընթացքում նա ահավոր հոգեվիճակում էր։ Իսկ, երբ բժիշկներն ասացին, որ նա տղա է ունեցել, բայց հնարավոր է, որ չապրի, դա վերջնականապես շոկի ենթարկեց տղային։ Այսօր արդեն երիտասարդ հայրիկը համակերպվել է ընտանեկան կյանքին։ Բժիշկները վստահեցրել են, որ ժամանակի ընթացքում Ջորջը սովորական չափսերի կգա և չի տարբերվի իր հասակակիցներից։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular