ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ... Տեսեք, թե Հեյդար Ալիևը թաքուն ում հետ է համագործակցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Nyut.am-ը գրում է.

Այս պատմությունը հույժ հավաստի տեղեկություն է: Մեր երկու զրուցակիցներն էլ ժամանակին բավականին բարձր պաշտոններ են վարել Հայաստանում 1991-1993 թթ.: Նրանցից մեկը ուղղակի անձամբ է մի քանի անգամ խոսել Հեյդար Ալիևի հետ:

Հեյդար Ալիևը 1991 թ. սեպտեմբերի 5-ից մինչև 1993 թ. հուլիսի 23-ը զբաղեցնում էր Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնը: 1992 թ. հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահ դարձավ «Ժողովրդական ճակատի» նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Նա գահընկեց արեց Այազ Մութալիբովին: Ու չնայած Էլչիբեյին համարում են քաղաքականությունից հեռու մարդ, սակայն նա լավ էր հասկանում, որ իր պաշտոնի վրա աչք ունի Նախիջևանի Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևը: Նրանց հարաբերությունները բավականին վատ էին: Ղարաբաղյան պատերազմում Էլչիբեյի յուրաքանչյուր ձախողում Ալիևին «մոտեցնում» էր նախագահի աթոռին:

Եվ ահա, 1992-ի աշնան մի երեկո, ՀՀ նախագահի նստավայրում տեղակայված մի կարևոր օղակի ղեկավար հեռախոսազանգ ստացավ: «Ես Նախիջևանի Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևն եմ, ուզում եմ համագործակցենք մի քանի խնդիրների շուրջ»: Պաշտոնյան, որ սովոր էր ինքնուրույն գործել, կարկամեց, սկզբում չհավատաց իր ականջներին, բայց ձայնը Ալիևինն էր: «Շատ լավ, պատասխանեց պաշտոնյան, բայց ես պետք է խորհրդակցեմ երկրի նախագահի հետ, կարո՞ղ եք մեկ ժամից զանգել»: «Բարի, պատասխանել էր Ալիևը, կզանգահարեմ երկու ժամից»:

ՀՀ նախագահից իրավունք ստանալով, պաշտոնյան երկու ժամ անց պատասխանեց Ալիևի երկրորդ զանգին:

Ամիսներ շարունակ նրանք կապի մեջ էին: Միշտ զանգահարողը Ալիևն էր, ով հենց առաջին խոսակցության ժամանակ ասել էր, որ ինքը կապ է հաստատել պաշտոնական Ադրբեջանից թաքուն:

Մի քանի ամիս անց նման հեռախոսազանգ ստացավ նաև անվտանգության մարմինների մեր այնժամանակվա ղեկավարը: Մարտակերտի, Աղդամի, Ջաբրայիլի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ էր: Ալիևը մերոնց հուշել էր, թե ինչպես և երբ կարելի էր վերցնել այս կամ այն տարածքը, որպեսզի երկու կողմերը կորուստներ չունենան, կամ` քիչ ունենան: Նա ամեն ինչ անում էր Էլչիբեյի վախճանը արագացնելու համար:

Խոսվում էր նաև Նախիջևան-Հայաստան սահմանային խնդիրների մասին:

Մեր հետախուզությունը մի քանի անգամ պարզել էր, որ Հեյդար Ալիևը չի ստում, և իր խոսքի տերն է:

Մենք որոշ մանրամասներ գիտենք Ալիևի հեռախոսազրույցներից, որոնք առավել հետաքրքրաշարժ են, բայց նպատակահարմար չէ դրանք հրապարակելը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular