ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տղան որոշել էր ամեն օր խմել սիրելի «Կոկա Կոլա»-ի 10 շիշ. Մեկ ամիս անց նա դարձավ անճանաչելի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եթե մեծահասակներին դեռ կարելի է որևէ կերպ համոզել  հրաժարվել արագ սնունդից, ցուցադրելով, որ այն վնասակար է առողջության համար, ապա փորձիր դա ապացուցել երեխաներին, որոնք ամեն օր ստիպում են իրենց ծնողներին գնալ արագ սննդի կետեր հերթական բուրգերի հետևից: Այս փորձարկումը ձեզ կապացուցի, որ քաղցր գազավորված ըմպելիքը ինքնին չարիք է:

Ամերիկացի Ջորջ Պրիորան որոշեց հետաքրքիր և զավեշտալի փորձարկում կատարել, որը վերջացավ ամենևին էլ ոչ զավեշտալի: Ամեն օր նա խմում էր  թիթեղյա շշերով 10 «Կոկա Կոլա»: Եվ ահա թե ինչ կատարվեց վերջում…

«Մի՞թե շատ չէ օրեկան 10 շիշը»,- կհարցնեք դուք: Որպեսզի պահպանվեր փորձարկման մաքրությունը, Ջորջը սնվում էր ինչպես նախկինում և վարում էր սովորական կենսակերպ: Երբ նա առաջին անգամ կանգնեց կշեռքի վրա, դրանք ցույց տվեցին 168 ֆունտ, որը հավասար է  76,2 կիլոգրամի:

Յուրաքանչյուր օր կշեռքը սկսեց  ցույց տվել ավելի մեծ թիվ. 176 ֆունտ, մոտավորապես 79,8 կիլոգրամ:

Քաշի ավելացումը գրանցվում էր ժամ առ ժամ: Այստեղ արդեն 85 կիլոգրամ է:

Փորձարկման վերջում նա արդեն կշռում էր 190 ֆունտ, ինչը հավասար էր 86,2 կիլոգրամի:

Ստացվում է, որ ընդամենը սննդակարգի մեջ ավելացնելով «Կոկա Կոլա», Ջորջը մեկ ամսում գիրացավ 10 կիլոգրամով: Ինչո՞ւ էր նա այդպես տանջում սեփական օրգանիմզը:

Հարցազրույցներից մեկում Ջորջը նշեց, որ դրանով նա ուզում էր  ուղղակի ևս մեկ անգամ տեղեկացնել բոլորին, թե որքան շաքար են նրանք խմում ամեն օր, և հիշեցնել, թե որքան վնասակար է դա առողջության համար:

Որպեսզի ցույց տանք, թե որքան շաքար է պարունակվում հայտնի խմիչքներում, մենք ուղղակի կցուցադրենք այս նկարը: Մեկնաբանություններն այս դեպքում ուղղակի ավելորդ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular