ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 սխալներ, որոնք թույլ են տալիս կանանց 99 տոկոսը

ՖՈՏՈ
Կա նման միֆ, որ մարդիկ սիրահարվում են առաջին հայացքից և նրանց սերը տևում է հավերժ: 
 
Իրականում կինն է կառուցում հարաբերությունները: Եթե փոխվում է կինը, փոխվում է նաև տղամարդու վերաբերմունքը նրա նկատմամբ:
 
Այս հոդվածում ներկայացված են 7 ամենատարածված սխալները, որոնք թույլ են տալիս կանայք:
 
Սխալ  1. Հիմնական սխալը հարաբերությունների մեջ՝  չափից շատ խոսելն է: Եվ դա ուղղակի զրույց չէ: Դա այն է, երբ կինը իր տխրության  պատճառը բացատրելու փոխարեն, ասում է. «Ես քեզ կբացատրեմ, թե որն է  ճիշտը: Չէ՞ որ ես գիտեմ, Իսկ դու չգիտես…»: Նա սկսում է իր բարոյախրատական ճառերը նույնիսկ մեքենայում: Հետո նրանք գալիս են տուն, հաց են ուտում, քնում են, առավոտյան արթնանում են և ամեն ինչ նորից է  կրկնվում:
 
Սխալ  2. Կանայք ունեն ևս մեկ  սխալ: Նրանք միշտ ընկնում են ծայրահեղությունների մեջ՝ միշտ հեշտ տրվող կամ երբեք չտրվող:
 
Երբ կինը միշտ պատրաստ է տրվել զուգընկերոջը անկախ նրա պահվածքից, նա կորցնում  է իր գինը թե սեփական աչքերում, թե զուգընկերոջ մոտ:
 
Երբ կինը զբաղեցնում է «կոշտ լիդերի» կամ «մոր» դեր ընտանիքում, նրա հանդեպ կորում է  սեքսուալ հակումը:
Երբ կինը սովորում է զգալ ինքն իրեն, նա հասկանում է, թե ինչ   է հանգիստ երջանկությունը: Սովորում է գտնել գործիքներ նման երջանկության հասնելու համար:
 
Սխալ  3. Կինը հաճախ է փորձում տղամարդուն ցույց տալ,  որ նա չի համապատասխանում իր պատկերացումներին: Նա հաճախ կրկնում է այնպիսի պնդումներ, ինչպիսիք են՝ «Դու ծույլ ես», «Դու երբեք նորմալ չես աշխատում», «Երբ դու վերջապես որոշում կընդունես»: Տղամարդն  այլևս չի ցանկանա վերադառնալ այդ կնոջ մոտ:
 
Սխալ  4.   Ծնողների  պետք է իրենց աղջկան սովորեցնեն, թե ինչ է երջանկությունը: Աղջիկը դուրս է գալիս մեծ կյանք, չիմանալով թե ինչ է երջանկությունը, և հանկարծ հանդիպում է տղամարդու, որը ասում է. «Ես եմ քո երջանկությունը»: Նա պահում է այդ տղամարդուն իր մոտ: Անցնում է 2-3 տարի, իսկ աղջիկը երջանկություն չի զգում:
 
Սխալ  5. Եթե կինը ամեն անգամ ցուցաբերի քնքշություն, ապա տղամարդը երբեք չի կարող անմասն մնալ: Բայց ու՞ր է կորում դա տարիքի ընթացքում: Ինչո՞ւ է այնպես, որ երբ դու շփվում ես աղջկա հետ, պետք է այնքան սպասել, մինչև նա կարտահայտի դա: Դրա պատճառը վախն է: Նախկին հարաբերությունների փորձը: Եթե աղջկան ստել են, նա սկսում է մտածել. «Իսկ գուցե դա նրան պետք չէ՞: Իսկ գուցե դա սկսի վանել նրա՞ն»: Եթե դու քնքուշ լինես նրա նկատմամբ, ասես որևէ քնքուշ խոսք, ապա նա ուղղակի չի կարող վատը լինել:
 
Սխալ  6. Տղամարդը պետք է սովորի խոսել: Երբ նա չի խոսում, կինը իրեն զգում է անպետք: Խնդիրը նրանում է, որ տղամարդիկ պլաններ են կազմում միայնակ և չեն քննարկում դրանք տղամարդկանց հետ: Կանանց հետ պետք է խոսել: Պետք է ասել. «Ես հոգնել եմ. Պատրաստիր ինձ այս կերակուրը»: Եվ նա երջանիկ կլինի:
 
Սխալ  7. Ինչո՞ւ  է այնպես, որ երբ կինը դուրս է գալիս փողոց, ժամերով կանգնում է հայելու առաջ, որպեսզի ավելի գեղեցիկ երևա անծանոթերի աչքերին, բայց երբեք ժամանակ չի գտնում, որպեսզի ավելի գեղեցիկ երևա տանը, իր ամուսնու համար: Դա նրանից է, որ կնոջը անհանգստացնում է հասարակական կարծիքը: Նրա տղամարդը արդեն իր կողքին է: Նրա համար ավելի կարևոր է, որ ոչ թե իր ամուսինը իր գեղեցիկ արտաքինի մասին մի լավ խոսք ասի, այլ օտար որևէ մեկը:
 
Դա այնքան էլ ճիշտ դիրքորոշում չէ և այն պետք է փոխել: Գեղեցիկ լինելը կնոջ պարտքն է  ողջ կյանքում: Եվ կապ չունի, թե նա քանի տարեկան է, որտեղ է աշխատում և այլն: Երբեք չի կարելի աչքաթող անել դա:
 
Պարզ կանոններ երջանիկ լինելու համար.
 
- Մտածեք. «Ինչպիսի՞ հաճույք ես ինքս ինձ այսօր կպատճառեմ»:
 
- Քայլեք 4 կիլոմետր օրական:
 
- Խմեք շատ ջուր. «լվացեք» դեպրեսիան օրգանիզմի միջից:
 
- Որքան հնարավոր է շատ ասեք. «Ես ինքս հաստատում եմ իմ գործողությունները»:
 
- Ամեն առավոտ արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Եվ օրը լավ կսկսի:
 
- Եվ ևս մեկ օգտակար խորհուրդ. Շաբաթական մեկ օր ոչինչ մի արեք: Ուղղակի ոչինչ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular