Հավի կրծքամիսը խառնում ենք համեմունքների հետ և թողնում մարինացվի, այնուհետև 2 կողմից տապակում ենք: Ձվերը խաշում ենք և 4 մասի բաժանում, ֆետան մանր խորանարդիկների ենք բաժանում, իսկ հազարի թերթերը ձեռքով կտրում: Պատրաստում ենք սոուսը: Ձուն հարում ենք, ավելացնում ճզմած սխտորը, վուսթերյան սոուսը, աղը, պղպեղը, կիտրոնի հյութը և լավ խառնում ենք: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ձիթայուղն այնքան, մինչև ստանանք մայոնեզի խտության սոուս: Հացը խորանարդիկների ենք բաժանում, թաթախում ձիթայուղի և համեմունքների մեջ և տապակում: Աղցանի բոլոր բաղադրիչները խառնում ենք: