ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների հարձակման տեսանյութը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության քաղաքական դեպարտամենտում. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի իշխանությունները տեղից սովորության համաձայն չեն շարժվել, իսկ ՄԱԿ-ի գրասենյակից էլ դեռ պատասխան չկա:

Դեռ անցյալ ամիս «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հանրության դատին հանձնեց ապրիլյան 4-օրյա պատերազմական գործողությունների սկիզբը ներկայացնող մի տեսանյութ, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են ադրեբջանցի զինվորականները հատում սահմանը: «Ոտքի Հայաստան»-ն այն ներկայացրեց նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչներից Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք, արդյոք որևէ արձագանք չի՞ եղել ՄԱԿ-ի գրասենյակից. «Տեսանյութը փոխանցվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն՝ քաղաքական դեպարտամենտ:

Եվ ըստ գրասենյակի ներկայացուցիչների՝ մոտակա օրերին, հավանաբար մյուս շաբաթ, լինելու է դրա վերաբերյալ դիրքորոշում, տեղեկություն, թե ինչ ընթացք ստացավ՝ պահանջը հարուցել միջազգային հետաքննություն»:

Պարոն Ղուկասյան, նշել էիք, որ եթե իշխանությունների կողմից շարժ չնկատեք տեսանյութի հետ կապված, ապա դիմելու եք Չիլիի կառավարություն.

 «Այս պահի դրությամբ անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի հարուցվի միջազգային հետաքննություն և կախված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի գործողություններից, պարզ կլինի և մեր մնացած գործողությունները: Իհարկե Չիլին այն պետությունն է, որը որ պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի ագրեսիան և բնականաբար այս պետության կողմից արձագանքը կարող է օգտակար լինել, որպեսզի այդ հարցը միջազգային ատյաններ բարձրանա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular