ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայի ոսկերչական ցուցահանդեսներում կարող է հայտնվել Հայաստանի ազգային տաղավարը

ՄՇԱԿՈՒՅԹ

Իտալիայի Վիչենցե ու Արեցցո քաղաքների ոսկերչական ցուցահանդեսներում կարող է հայտնվել Հայաստանի ազգային տաղավարը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իտալիա-Ղազախստան առևտրային պալատի ներկայացուցիչ Ջուլիո Ամատուչչին, որը ղեկավարում է Հայաստանի ոսկերչական իրերի շուկա ժամանած իտալական պատվիրակությունը,հայտնում է News.am-ը։

Այսօր պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում, որտեղ քննարկել է համագործակցույթան հնարավորությունները։

«Նախարարն ինձ ասաց, որ Հայաստանն ունի ոսկերչության 4 հազարամյա պատմություն։ Ինչպե և գիտեք՝ մեր ոսկերչական ավանդույթներն էլ հին արմատներ ունեն՝ դեռ էտրուսկների ժամանակներից են սկսվում։ Այնպես որ ձեր աշակերտ ոսկերիչները կարող էին մեզ մոտ գալ։ Դրա համար միջկառավարական համաձայնագիր է պետք։ Դրանից հետո կարող եք ձեր աշակերտներին ուղարկել մեզ մոտ սովորելու»,- նկատեց Ամատուչին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Իտալիայում Հայաստանի ոսկերչական արդյունաբերության առևտրային ներկայացուցիչ ունենալու հարցը։ «Այնպիսի մարդ է պետք, որը առաջ կմղեր հայկական արտադրանքն ու կառաջարկեր նոր նախաձեռնություններ»,- շեշտեց Ամատուչին։

Այս գաղափարը դեռ որպես առաջարկ չի ձևավորվել, բայց կարելի է հույս ունենալ, որ աշնանը Հայաստանից հնարավոր կլինի հյուրեր ընդունել (սեպտեմբերին ցուցահանդեսը անցնելու է Վիչենցեում, իսկ հոկտեմբերին՝ Արեցոյում)

«Այնտեղ հավաքվում են հարյուրավոր մասնակիցներ ու գնորդներ։ Դրա համար էլ լավ է, եթե լինի հայկական առանձին տաղավար։ Օրինակ Ոսկերիչների ասոցացիայի անունից։ Այդ դեպքում եվրոպական գնորդները ավելի լավ կճանաչեն հայկական արտադրանքը։ Ձեզ մոտ ոսկու երկիր է ։ 8 հազար ոսկերիչ 2․5 մլն մարդու համար։ Բայց մարդիկ չեն գնում այն, ինչի մասին չգիտեն։ Իսկ սա արդեն ճանաչելու լավ առիթ կլինի»,- նկատեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular