ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդու մեջ կանանց նյարդայնացնող հիմնական գծերը

ՖՈՏՈ

1.Ոչ պատշաճ պահվածք: Դուք արդեն երկար ժամանակ է սիրավեպ ունեք, և ձեր տղամարդը թույլ է տալիս համբուրել կամ փաղաքշել ձեզ ընկերների` անգամ ծնողների ներկայությամբ: Նման «ազատ» պահվածքը կարող է տհաճություն պատճառել կնոջը:  

2.Ավելորդ անկեղծություն: Նա պատմում է ծանոթներին և ընկերներին ձեր անձնական կանացի հատկությունների մասին` ձեզ համար տհաճ մեկնաբանություններով: Կնոջ համար անտանելի է նաև այն փաստը, երբ տղամարդն ամենայն մանրամասնությամբ պատմում է իր նախկին ընկերուհիների հետ իր ինտիմ կյանքի մասին

3.Նախկինների հետ ընկերությունը: Կնոջ համար տհաճ է այն հանգամանքը, երբ տղամարդը շարունակում է ակտիվորեն շփվել իր նախկին ընկերուհու հետ` անգամ եթե այդ շփումը զուտ ընկերական բնույթ է կրում:   

4.Մտադրությունների անլրջությունը: Բոլոր կանայք ենթագիտակցաբար տղամարդու մեջ փնտրում են իրենց ապագա ամուսնուն և երեխայի հոր, դա է պատճառը, որ շատ կանանց բարկացնում է տղամարդու անլուրջ մոտեցումը հարաբերություններին:   

5.Երեխա ունենալու վախը:  Տղամարդիկ միշտ չէ, որ հոգեբանորեն պատրաստ են լինում հայր դառնալ, և երեխաների հանդեպ ունեցած այդ վախը կնոջ համար անհասկանալի է,  քանի որ մայրական բնազդը կնոջ մոտ առկա է ի ծնե, և երեխա ունենալն էլ նրա համար սովորական երևույթ է:

6.Սեքսուալ էգոիզմ: Սա տղամարդու կողմից անկողնում էգոիզմի արտահայտումն է, երբ վերջինս հետամուտ է լինում միայն իր հաճույքին` չմտածելով անկողնում իր կողակցին նույնպես բավարարելու և հաճույք պատճառելու մասին: Օրինակ` տղամարդիկ հաճախ ցանկանում են առավոտյան սեքս ունենալ, այնինչ կնոջ օրգանիզմի համար դա շատ բարդ գործընթաց է, քանի որ առավոտյան ժամերին կնոջ օրգանիզմը դեռ քնած է և չի կարողանում գրգռվել:

7.Ժլատություն. կանանց համար չափազանց տհաճ է, երբ կողակիցը քննադատում է վերջինիս հագուստի, շպարի կամ զարդերի վրա չափազանց գումար ծախսելու համար: Կանայք անկուշտ չեն, պարզապես նրանք գեղեցիկի սիրահար են ևա ցանկանում են միշտ նորաձև ու  գրավիչ տեսք ունենալ:

8.Կնոջ ընկալումը որպես «մայր»: Կանայք չեն սիրում տղամարդկանց, ովքեր չեն կարողանում հոգ տանել իրենք իրենց մասին` կնոջից պահանջելով նաև մայրական խնամք:

9.Համեմատություն. երբեք չի կարելի համեմատել կնոջը, այլ կաննաց հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular