Ինչպես ընդամենը 5 օրում ազատվել 10 կգ ավելորդ քաշից. դիետա, որը մշակել է Եվրոպայի լավագույն սրտաբաններից մեկը
ՖՈՏՈՄարդիկ միշտ փնտրում են լավագույն դիետաները, որոնք կօգնեն արագ ու հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ մի դիետա, որի շնորհիվ կարելի է ընդամենը մեկ շաբաթում ազատվել 10կգ ավելորդ քաշից: Այս սննդակարգի հեղինակը Եվրոպայի լավագույն սրտաբաններից մեկն է, որն այն մշակել է իր հիվանդների համար:
Ճարպակալումը լուրջ խնդիր է միլիոնավոր մարդկանց համար: Այն համարվում է ԱՄՆ-ում վաղաժամ մահվան վտանգի հիմնական գործոններից մեկը: Այս հիվանդությունը կապված է շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և օնկոլոգիական հիվանդությունների հետ, ուստի հետագա բարդություններից խուսափելու համար՝ անհրաժեշտ է ազատվել ավելորդ քաշից, ինչը, սակայն, այդքան էլ հեշտ չէ: Բացի օրվա ընթացքում ընդունվող կալորիաների քանակը քչացնելուց, հարկավոր է նաև սպորտով զբաղվել, օգտագործել առողջ սնունդ և հետևել մասնագետի խորհուրդներին:
2 շաբաթ տևողությամբ այս սննդակարգը հարուստ է մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև հավկիթներով, որոնք կօգնեն կարգավորել քաշը: Նախաճաշը բոլոր օրերի համար նույնն է և բաղկացած է թարմ մրգերից, բացի բանաններից և խաղողից:
1-ին օր
Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ (200մլ) կեֆիր:
Ընթրիքին՝ 2 հատ լոլիկ, 2 հատ խաշած ձու, ½ վարունգ կամ 1 փոքրիկ կտոր հազար, 2 կտոր հաց:
2-րդ օր
Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ կեֆիր:
Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի):
3-րդ օր
Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ կեֆիր, 1 հատ վարունգ կամ հազար:
Ընթրիքին՝ 125գ. խաշած տավարի միս, 1 հատ նարինջ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ սուրճ կամ թեյ:
4-րդ օր
Ճաշին՝ 125գ. կաթնաշոռ, 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց:
Ընթրիքին՝ 125գ. խաշած տավարի միս, 2 հատ լոլիկ, 1 հատ խնձոր, 1 կտոր չորահաց:
5-րդ օր
Ճաշին՝ 200գ. Խաշած տավարի միս կամ ձուկ, 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց
Ընթրիքին՝ ½ կգ խաշած գազար, ոլոռ կամ կարտոֆիլ:
Բանջարեղենն ու միսը հարկավոր է ուտել առանց աղի, իսկ դիետայի ընթացքում չօգտագործել ալկոհոլային ըմպելիքներ: 6-րդ և 7-րդ օրերին հարկավոր է դադար անել, այնուհետև շարունակել 8-րդ օրից: Այս սննդակարգը կօգնի ընդամենը 5 օրում ազատվել 5-10 կգ ավելորդ քաշից:
Այս հինգօրյա դիետան հարկավոր է կրկնել 3 անգամ՝ ամեն 6-րդ և 7-րդ օրերին դադարներ անելով: Նման սննդակարգը չի ունենում ոչ մի կողմնակի ազդեցություն:
Արդյունքները պահպանելու համար խորհուրդ է տրվում յուրաքանչյուր երկուշաբթի սնվել հետևյալ սննդակարգով.
Նախաճաշին՝ 1 բաժակ կիտրոնի հյութ:
Ճաշին՝ 1 հատ խնձոր և 1 կտոր չորահաց:
Ընթրիքին՝ 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց, 1 հատ խաշած ձու:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am