Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել
ՖՈՏՈԴիետա պահող մարդուն թվում է, որ քաղցրից հրաժարվելը մեծ ձեռքբերում է: Կոլորադոյի և Տեխասի A&M համալսարանի գիտնականները պարզել են, որ դիետա պահող կամ գումար տնտեսող մարդիկ հակված են գերագնահատել իրենց հաջողությունները և թերագնահատել ձախողումները:
Գիտնականները 7 հետազոտություն են անցկացրել: Նրանք ուսումնասիրել են այնպիսի նպատակներ, ինչպիսիք են նիհարելը և գումար տնտեսելը:
Պարզվել է, որ դիետա պահող մարդու համար մեծ ձեքբերում է թվում պոնչիկից հրաժարվելը: Սակայն, ուտելով պոնչիկը՝ նա ամենայն հավանականությամբ, դա մեծ հանցանք չի համարի, կամ մարդիկ կարծում են, որ եթե սպորտով են զբաղվում, ուրեմն կարող են ավելի շատ ուտել: