ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անընդհատ մեզ փորձում են բաժանել». Կարեն Ասլանյանը` «Դեպի երազանք» ֆիլմում իր դերի զարգացման մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հուլիսի 31–ին կհերառձակվի «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելը։ Tert.am Life–ը հեռուստասերիալի մասին արդեն պատմել էր։ Հեռուստանովելի գլխավոր դերակատարներն են դերասան Կարեն Ասլանյանը և դերասանուհի Քրիստինա Եղոյանը։ «Դեպի երազանքը» մելոդրամայում Կարենի և Քրիստինայի մարմնավորած դերերը հանդիպում են իրար և առաջին հայացքից սիրահարվում։ Սակայն այդքան էլ հարթ չի ընթանում նրանց հարաբերությունները, քանի որ շատերը փորձում են խանգարել իրենց։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Կարենը։

 

««Դեպի երազանքը» տարբերվող հեռուտանովել է։ Այստեղ չկան կրակոցներ, մարդասպանություններ, միլիոնների մասին խոսքեր։ Հեռուստանովելը հույզերի, զգացմունքների, ավելի շատ մարդկային արժեքների մասին է. երազանք, սեր, պատմություն։ Մարմնավորում եմ Արմանի կերպարը։ Նա շատ խելացի, հավասարակշռված, նպատակասլաց մարդ է։ Նա հանդիպում է գլխավոր հերոսուհուն և առաջին իսկ հայացքից սիրահարվում։  Նրանք անցնում են բազմաթիվ խոչընդոտների միջով։ Անընդհատ կան խնդիրներ, խանգարողներ, որոնք փորձում են բաժանել իրենց։ Նրանք ամեն դժվար իրավիճակ հաղթահարում են ու չեն հանձնվում։ Չեմ ցանկանում շատ բացել փակագծերը, թե ինչպես է զարգանում նրանց սիրո պատմությունը»,– ասաց Կարենը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular