Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է
ՖՈՏՈՀուլիսի 11-ին նշվում Է Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Շոկոլադի օրը նշելու ավանդույթը սկիզբ Է առել 1995 թվականին Ֆրանսիայում, գրում է calend.ru-ն:
Շոկոլադը հազարամյակների պատմություն ունի: Կարծիք կա, որ առաջինն ացտեկներն են սովորել շոկոլադ պատրաստել: Նրանք դա կոչում էին «աստվածների սնունդ»:
Իսպանացիները, որոնք այն առաջին անգամ Եվրոպա են հասցրել, այն կոչում էին «սև ոսկի» և օգտագործում ֆիզիկական ուժն ու դիմացկունությունն ամրապնդելու համար: