ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետականները հոգնել են դաշնակցական «ֆոկուսներից». «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հարցազրույցներից մեկում, ըստ էության, պնդել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել. «Չէ, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել, ես երևույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության և ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ՝ այդ ռեսուրսն օգտագործելու, ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, որոնք կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց»:

Ու թեև սույն դաշնակցական գործիչն այդ «մեղքը» չի համարում բացառապես իշխող կուսակցության մենաշնորհը, այնուամենայնիվ, ըստ որոշ տեղեկությունների, այդպիսի քայլը զայրույթ է առաջացրել ՀՀԿ-ում, ուր դա համարել են կոալիցիոն գործընկեր ուժին ոչ վայել գործելակերպ:

Ասում են, թե այդ թեմայի շուրջ կոալիցիոն գործընկերների միջև եղել է բավական կոշտ խոսակցություն, և ընկեր դաշնակներին հասկացրել են, որ ոչ հուսալի գործընկերոջ վարքագիծ դրսևորելը կարող է հանգեցնել նրան, որ 2018-ին բանը հասնի երկու կուսակցությունների հարաբերությունների վերանայմանը:

Ըստ ամենայնի, հանրապետականները հոգնել են դաշնակցական «ֆոկուսներից», երբ ՀՅԴ-ն ինչ-որ պահերի սկսում է «կոտոշ ցույց տալ»՝ ձգտելով սակարկության նոր առիթների և նոր արտոնությունների ձեռքբերմանը»:

Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular