ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ծնված հնգյակից ողջ մնա­ցած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնա­ցած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել: Նա Ռոզին է, որը գտնվում էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտա­հետազոտական կենտրոնում («Մարգարյան» ծննդատուն):

Ռոզիի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դուրս գրվելիս աղջիկն արդեն կշռում էր 2 կգ 100 գրամ: Նրանց մյուս դուստրը, որ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռևս ցածր քաշ ունի՝ 1 կգ 600 գր. և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վարդան Կարապետ­յանն ասաց, որ նրան դուրս գրելու նույնիսկ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում:

Մեծամորցի այս ընտանիքը դեռևս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր աթոռի նվիրաբերած բնակարա­նը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է: Բնական ճանապար­հով հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր­»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular