ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ՝ վաղ թե ուշ ծնողներս կտեղափոխվեն ինձ մոտ. Անատի Սաքանյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է՝ Անատի Սաքանյանը ամուսնությունից հետո տեղափոխվել է Մոսկվա  եւ այժմ այնտեղ է վայելում ամուսնական կյանքը:

Life.panorama.am-ը փորձել է հետաքրքրվել նոր կարգավիճակում դերասանուհու կյանքի մանրամասների, ինչպես նաեւ հանգստի հետ կապված պլանների մասին:

««Քարե դարդի» թիմով ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ես ու ամուսինս մեկնեցինք մեր սպասված հանգստին, սակայն վայրը նշել չեմ ցանկանում: Կարճ ժամանակ է, ինչ վերադարձել ենք տուն, բայց արդեն իսկ մտածում ենք, թե հաջորդ հանգիստը ինչպես, որտեղ եւ երբ կազմակերպել: Ես ու ամուսինս բավականին բծախնդիր ենք վայրի ընտրության հարցում, հաշվի ենք առնում ամեն մանրուք, որպեսզի ոչ միայն գեղեցիկ լինի, այլեւ՝ հետաքրքիր»,- նշեց Անատի Սաքանյանը:

Հետաքրքրվելով, թե դերասանուհին ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար է, պատասխանեց.

«Այս հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող, քանի որ ամեն բան կախված է հագնածությանս աստիճանին: Եթե նախապես շատ եմ աշխատած լինում, նախընտրում եմ ավելի պասիվ հանգիստ՝ ծով, արեւ, արեւայրուք, որը ինձ ուժ ու նոր էներգիա կհաղորդի, իսկ հակառակ դեպքում ես սիրում եմ ակտիվ արձակուրդներ ունենալ»:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular