ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսեք, թե ովքեր են պաշտոններ ստացել Սերժ Սարգսյանից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել: Նախագահը Գնդապետ Դավիթ Մանուկյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին` ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Գրիգորի Խաչատուրովին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Վալերիկ Քոչարյանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատվելով պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular