ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեստ ներքին վիճակը հասկանալու համար. ինչ եք տեսնում առաջին հերթին

ՖՈՏՈ

Հոգեբանության մեջ հետազոտության հատուկ տեսակ կա, որը ստացել է «երկակի պատկերներ» անունը։ Marketium.ru կայքը գրում է, որ այսպիսի թեստերը հոգեբաններին թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է մտածում անձը, ինչ խնդիրներ են անհանգստացնում նրան, որ ուղղությամբ նա պետք է առաջ շարժվի։ Նայեք այս լուսանկարին։ Ի՞նչ եք տեսնում առաջինը նկարում։

Կարապ։ Դուք անորոշության մեջ եք և չգիտեք՝ որ ճանապարհով գնալ։ Դա նորմալ է։ Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ ընտրության առաջ է կանգնում, որն անելը շատ դժվար է։ Փորձեք կշռադատել կողմ և դեմ բոլոր փաստարկները։ Եթե ձեզ համար դժվար է, կարող եք թղթի վրա նշել բոլոր դրական և բացասական կողմերը։ Մի շտապեցրեք ինքներդ ձեզ, բայց մի կենտրոնացեք այդ հարցի վրա։ Փորձեք որոշ ժամանակ հեռանալ խնդրից, և կտեսնեք, որ լուծումն ինքնըստինքյան կգա։

Սկյուռ։ Չափազանց անհանգստացած եք տեղի ունեցող իրադարձություններով։ Ամենայն հավանականությամբ, դուք ամեն ինչ դրամատիկ եք դարձնում և խտացնում գույները։ Անհրաժեշտ է թուլանալ և թողնել, որ ամեն ինչ իր հունով ընթանա։ Մի քանի օր հանգստացեք։ Ժամանակ նվիրեք ինքներդ ձեզ։ Ինչ-որ տեղ գնացեք կամ մնացեք տանը և ֆիլմեր դիտեք։ Ոչինչ տեղի չի ունենա, եթե խնդրից ներքուստ «ազատվեք», որը երկար ժամանակ անհանգստացնում է ձեզ։ Մի քանի օր անց կզարմանաք, որ իրավիճակն այդպիսի ապրումների արժանի չէր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular