ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասեք ձեր երազած մարմնի կառուցվածքին

ՖՈՏՈ

168.am/Կանանց մեծամասնությունը պայքարում է գեղեցիկ կառուցվածք ունենալու համար: Եթե ժամանակ չունեք մարզասրահ այցելելու համար, ապա սկսեք արագ տեմպերով քայլել, սա կարագացնի նյութափոխանակությունն ու կամրացնի առողջությունը: Ի հավելումն սրան՝ ձեզ ենք առաջարկում հրաշալի բաղադրատոմս:

Բաղադրատոմսը բավական արդյունավետ է, քանի որ պարունակում է մի շարք սննդարար տարրեր, այդ թվում՝ անհրաժեշտ ֆերմենտներ, բջջանյութ և հանքանյութեր: Ֆերմենտները լավացնում են նյութափոխանակությունը, միևնույն ժամանակ՝ մանրաթելերը հագեցածության զգացողություն են տալիս՝ վերացնելով շաքարից կախվածությունը:

Այս մեթոդի միակ կանոնը հյութի կանոնավոր օգտագործումն է:

Այս հյութը պետք է խմեք ուտելիքի փոխարեն, օրինակ՝ նախաճաշին կամ ճաշին: Այն կարող է փոխարինել նաև ընթրիքին, սակայն այս դեպքում անհրաժեշտ է կիսել չափաբաժինը:

Այս հյութը կվերականգնի ձեր ուժերը ծանր մարզումներից հետո, կարագացնի ճարպերի այրման գործընթացը և ավելի շատ մկանային մասսա կկառուցի:

Բաղադրություն

  • 1 բանան
  • 1 թ/գ կտավատի սերմեր
  • 1 թ/գ աղացած կոճապղպեղ
  • Կես բաժակ արքայախնձոր
  • 1/3 բաժակ նշի կաթ

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, ըմպելիքը պատրաստ է:

banan

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular