ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ատամները զերծ պահել դեղնելուց, որպեսզի հետագայում սպիտակեցնելու անհրաժեշտություն չլինի

ՖՈՏՈ

BlogNews.am/Բոլորն էլ ցանկանում են սպիտակ և փայլուն ատամներ ունենալ, այնպես չէ՞։ Ատամները սպիտակեցնող միջոցների վրա աստղաբաշխական գումարներ ծախսելու փոխարեն ավելի լավ է խուսափեք այնպիսի ուտելիքներից, որոնք դեղնացնում են ատամները։

Ահա այդպիսի 5 ուտելիք․

Թթու պարունակող և ցիտրուսային մրգեր

Թթու պարունակող, ինչպես նաև բոլոր ցիտրուսային մրգերը քայքայում են ատամների էմալը՝ արտադրելով դեղնավուն բարակ շերտ, որը կազմված է կալցիումից և ֆոսֆատ բյուրեղներից։

citrus

Սուրճ

Սուրճ սիրողներ, ցավոք, ձեր ամենասիրելի ըմպելիքը խամրեցնում է ատամներն ու դեղնածություն առաջացնում։ Սուրճն իր մեջ տանիններ է պարունակում, ինչի պատճառով էլ սպիտակ ու գեղեցիկ ատամները տհաճ տեսք են ստանում։

Coffee Latte Art

Թեյ

Ասում են՝ որքան թունդ է թեյը, այնքան վնասակար է այն ձեր ատամների տեսքի համար։ Անգամ կանաչ թեյն է ատամներին դեղնած տեսք հաղորդում։

lavender tea

Քաղցրավենիք

Քաղցրավենիքը, բացի ատամներից, փոխում է նաև լեզվի գույնը։ Սակայն եթե ոչ շատ հաճախ եք քաղցր բաներ ուտում, ապա մտահոգվելու կարիք չունեք։

candy

Էներգետիկ ըմպելիքներ

Էներգետիկ ըմպելիքները նույնպես քայքայում են էմալը՝ ատամներն ավելի խոցելի դարձնելով։ Նման ըմպելիքները կիտրոնաթթու են պարունակում, ինչն էլ ազդում է էմալի վրա և խամրեցնում ատամները։

energy drinks

Գինի

Ինչպես թեյն ու սուրճը, գինին նույնպես թթուներ և տանիններ է պարունակում իր մեջ, ինչն էլ ատամները դեղնացնում է։ Կարծում եք, որ սպիտակ գինին այդպիսի՞ն չէ։ Ամենևին։ Անկախ գույնից՝ գինին բացասաբար է ազդում ատամների տեսքի վրա։

wine dinner couple

Գազավորված ըմեպլիքներ

Առավել վնասակար են մուգ գույն ունեցող գազավորված ըմպելիքները։ Դրանք իրենց մեջ հատուկ գունային միացություններ են պարունակում, որոնք ոչ միայն դեղնացնում, այլ նաև մոխրագույն երանգ են տալիս ատամներին։

soda aisle

Իսկ ինչպե՞ս վարվել

Մի անհանգստացեք․ այս նշված ուտելիքներն ու ըմպելիքներն ամենևին էլ պետք չէ բացառել ձեր սննդակարգից։ Խորհուրդ է տրվում ըմպելիքներն ըմպել ձողիկներով, իսկ սուրճը՝ այնպիսի բաժակներով, որոնք կափարիչ ունեն։ Ուտելիքն էլ փորձեք արագ ծամել և կուլ տալ՝ սննդային մասնիկներին թույլ չտալով ներխուժել ատամների արանքների մեջ և քայքայել էմալը։

Սակայն, այնուամենայնիվ, ամենակարևորը ատամները լվանալն է։ Յուրաքանչյուր անգամ՝ որևէ բան ուտելուց հետո, անմիջապես լվացեք ատամները կամ գոնե ջրով ողողեք։ Եթե հետևեք կանոններին, ապա երբեք կարիք չեք ունենա սպիտակեցնելու ձեր ատամները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular