ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կարող է պատմել մատների երկարությունը մարդու մասին

ՖՈՏՈ

Greatpicture.ru կայքը գրում է, որ ձախ ձեռքի մատնեմատի երկարությունը կարող է մարդու բնավորության մասին որոշ բաներ պատմել:

1. Այն մարդիկ, ում մատնեմատը երկար է ցուցամատից, հմայք ունեն և խարիզմատիկ են, ինքնավստահ են, հանգիստ շփվում են մարդկանց հետ: Նրանք սիրում են ռիսկի դիմել: Հավատն իրենց ուժերի վրա ուղեկցվում է հնարավորությունների սթափ գնահատականով: Նրանց առավել համապատասխանում են զինվորական ծառայության, առևտրի, մարդկանց ղեկավարելու հետ կապված մասնագիտությունները:

2

2. Եթե ցուցամատը երկար է մատնեմատից, ապա դուք ինքնավստահ եք և ելք կգտնեք ցանկացած իրավիճակից: Դուք ծնված եք ձեր ետևից մարդկանց տանելու համար: Դա չի նշանակում՝ միշտ ղեկավարել, բայց նշանակում է, որ մարդիկ ձեր մեջ վճռականություն են տեսնում, ինչպես նաև՝ իրենց օգնելու պատրաստակամություն: Միշտ կարող եք մարդկանց անհրաժեշտ ուղղություն ցույց տալ: Առավել հաջողակ են լինում հոգեբանության, քաղաքականության և մանկավարժության բնագավառում:

3

3. Եթե ցուցամատն ու մատնեմատը նույն երկարության են, ապա այդ մարդկանց հետ շատերը կիսում են իրենց գաղտնիքները, նույնիսկ, եթե նրանց լավ չեն ճանաչում: Նրանք լսում են մարդկանց, հավասարակշռված և ներդաշնակ մարդու տպավորություն են թողնում: Ավելի շատ լսում են, քան խոսում, բայց երբ խոսում են, խոսում են ըստ էության՝ կշռելով ամեն բառի արժեքը: Խաղաղասեր են, ցավակցող: Մասնագիտություն ընտրելիս խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել գործունեության այնպիսի ոլորտների, ինչպիսիք են բժշկությունը, սոցիալական աշխատանքը և հոգեբանությունը:

4

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular