ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ուշադրության կենտրոնում են 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորները (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, կարևորելով մեր երկրում մշակույթի զարգացումն ու մշակութային ժառանգության պահպանումը՝ հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ: Ուշադրության կենտրոնում այս անգամ 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորներն են՝ Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան:

20-րդ դարի հայ կոմպոզիտորական հզոր հնգյակին նվիրված երեկոն հոբելյանական է, քանի որ լրանում է նրանց 95-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել Ծառուկյան ընտանիքի անդամները:

«Արվեստի գործիչներն ու հատկապես դասական երգարվեստը մշտապես ունեն աջակիցների կարիք»,- նշում է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Անահիտ Ներսիսյանն ու այդ կարևոր գործում անգնահատելի համարում Գագիկ Ծառուկյանի ավանդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular