Անհայտ անձը Թեհրանի մետրոյում հարձակվել է հոգևորականի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանակով զինված տղամարդը Թեհրանի մետրոյում հարձակվել է հոգևորականի վրա և հարձակումը կանխել փորձող մյուս ուղևորների վրա։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Mehr-ին։
Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները հանցագործի ուղղությամբ կրակ են բացել, ինչի արդյունքում նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։
Հոգևորականը և մյուս երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Միջադեպի առնչությամբ ստուգումներ են սկսվել, ավելի ուշ մետրոյի կայարանը կրկին բացվել է։