ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատվեք ոտքերի տհաճ հոտից

ՖՈՏՈ

168.am/Ակտիվ քրտնարտադրությունն ու բակտերիաները կարող են ոտքերի տհաճ հոտի պատճառ դառնալ: Նույնիսկ ամենամաքրասեր մարդկանց մոտ կարող է ծագել այս խնդիրը: Կան մի շարք բնական բաղադրատոմսեր, որոնք օգնում են լուծել այս խնդիրը:

Բոլոր միջոցներն էլ հասանելի են և մատչելի, և, որ ամենակարևորն է, արդյունավետ են:

myhealthyadvices կայքը ներկայացնում է մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ոտքերի տհաճ հոտից:

Քացախը չափազանց արդյունավետ է , երբ խոսք է գնում տհաճ հոտերի մասին, քանի որ այն թթվային միջավայր է ստեղծում, որտեղ բակտերիաները չեն կարող գոյատևել: Այս տնական բաղադրության համար կարող եք նաև խնձորի քացախ օգտագործել:

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ լցրեք կես բաժակ քացախ և ավելացրեք 6-8 կաթիլ տաք ջուր: Ոտքերը թրջեք այդ ջրի մեջ 10-15 րոպե: 15 րոպե անց ոտքերը լավ լվացեք օճառով՝ քացախի հոտը հանելու համար:

Սոդան նեյտրալացնում է քրտինքի pH-ը և վերացնում է բակտերիաները:

Տարայի մեջ լցրեք գոլ ջուրը, ջրի յուրաքանչյուր քառորդ մասի համար ավելացրեք 1ճ/գ սոդա, ոտքերը թրջեք այս լուծույթի մեջ, թողեք մնա 15-20 րոպե: Խորհուրդ է տրվում կրկնել այս պրոցեդուրան ամեն գիշեր: Մեկ այլ մեթոդ է նաև կոշիկների և գուլպաների մեջ, նախքան դրանք հագնելը, մի փոքր սոդա լցնելը:

Կոճապղպեղը դադարեցնում է բակտերիաների աճն ու վերացնում է տոքսինները:

Պատրաստման եղանակը

Միջին չափի կոճապղպեղից խյուս սարքեք, ապա, խյուսը թողեք տաք ջրի մեջ 10-15 րոպե: Խառնուրդը քամեք, ստացված հեղուկի միջոցով մերսեք ոտքերը քնելուց առաջ: Այս պրոցեդուրան կրկնեք 2 շաբաթ շարունակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular