48-ժամյա դիետա. կախարդական փայտիկ՝ կարևոր իրադարձությունից առաջ
ՖՈՏՈ168.am/Որպես կանոն՝ ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել: Եթե որոշակի սահմանափակումներ մտցնեք սննդակարգում և կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք, ապա ցանկալի արդյունքի կհասնեք: Այս ամենի հետ միասին՝ takprosto կայքը ներկայացնում է 48-ժամում մաքրող դիետա:
Դիետայի հիմքում ընկած են 2 ըմպելիքներ, որոնք կարող եք պատրաստել տան պայմաններում: Այս երկու ըմպելիքները 48 ժամում կմաքրեն ամբողջ օրգանիզմը տոքսիններից և կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ լավացնելով նյութափոխանակությունը:
Ըմպելիք-1
Բաղադրություն
- 300 մլ ջուր
- 1 ճ/գ մեղր
- 5 թ/գ աղացած կոճապղպեղ
- 5 թ/գ դարչին
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- Անանուխի մեկ ճյուղ
Բաժակի մեջ լցրեք կոճապղպեղը, դարչինը, անանուխը, վրան ավելացրեք եռացրած ջուր, կափարիչով ծածկեք և թողեք թրմվի 10 րոպե: Ապա թողեք ըմպելիքը մի փոքր սառչի, ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը: Այս միջոցը խմեք քնելուց առաջ:
Ըմպելիք-2
Բաղադրություն
- 2 հատ լոլիկ
- 4 պճեղ սխտոր
- 6 ճ/գ կիտրոնի հյութ
- 500 մլ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք: Կոկտեյլը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին:
Այս երկու օրերի ընթացքում խուսափեք քաղցրավենիքից, խմորային կերակուրներից, գազավորված ըմպելիքներից և կիսաֆաբրիկատներից: Սննդակարգում ներառեք թարմ բանջարեղեն և մրգեր: Կարող եք անսահմանափակ քանակությամբ կանաչ թեյ խմել: