ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժելատինից դիմակներ՝ դեմքի մաշկի համար

ՖՈՏՈ

168.am/Արդյոք գիտե՞ք, որ մի շարք գեղեցկության սրահներում պատրաստված քսուքների և դիմակների հիմնական բաղադրիչը ժելատինն է: Ժելատինն իր ձգող հատկության շնորհիվ՝ ցանկալի բաղադրիչ է յուրաքանչյուր դիմակի և քսուքի բաղադրության մեջ:

Բացի այդ, ժելատինը նաև օգտագործվում է շամպունների, ինչպես նաև՝ եղունգները խնամող միջոցների մեջ: Ժելատինը դրական է ազդում մաշկի սպիտակուցային և ամինաթթվային փոխանակության վրա՝ լավացնելով մաշկի վիճակը:

Ժելատինը հարթեցնում է մանր կնճիռները, փափկեցնում և սպիտակեցնում է մաշկը, լավացնում է արյան շրջանառությունը:

1. Կնճիռների դեմ ժելատինե դիմակ

1 լիքը թեյի գդալ ժելատինը խառնեք 0.5 բաժակ ջրով, 3 ճ/գ մեղրով, 0.5 բաժակ գլիցերինով և 1 գ սալիցիլաթթվով: Տարան, որի մեջ խառնել եք բաղադրիչները, դրեք տաք ջրի մեջ և լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք: Տարան հանեք ջրից և թողեք հովանա՝ անընդհատ հարելով, մինչև ժելեանման քսուք ստանաք: Ստացված քսուքն ամեն օր քսեք դեմքին քնելուց 2 ժամ առաջ և թողեք մնա 20 րոպե: Քսուքի մնացորդները, որոնք չեն ներծծվել մաշկի մեջ, մաքրեք անձեռոցիկով:

Ստացված քանակությունը բավական է 1 ամսվա օգտագործման համար: Այս ամբողջ ժամանակ քսուքը կարող եք պահել սառնարանում:

2. Դեմքը երիտասարդացնող դիմակ

Ժելատինից պատրաստված դիմակներն ունեն վերականգնող հատկանիշներ, լավացնում են արյան շրջանառությունն ու մաշկի գույնը, ունեն ձգող հատկանիշներ. Մաշկը հարթանում է, փափկում և դառնում ավելի էլաստիկ, կորում են կնճիռները, պիգմենտային բծերն ու պեպենները:

3. Բանանով և ժելատինով դիմակ՝ մաշկը երիտասարդացնելու համար

2 ճ/գ եռացրած ջրի մեջ խառնեք 1 թ/գ ժելատին, թողեք ուռչի: Ապա ավելացրեք 2 թ/գ բանանի խյուս, խառնեք, քսեք դեմքին: Դիմակը պահեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

4. Գլիցերինով, մեղրով և ժելատինով դիմակ՝ կնճիռների դեմ

4 ճ/գ գլիցերինը, 2 թ/գ մեղրը, 2 թ/գ ժելատինն ու 4 ճ/գ ջուրը խառնեք: Ստացված զանգվածը դրեք դանդաղ կրակի վրա և անընդհատ խառնեք, մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն: Ապա կրկին 4ճ/գ եռացրած ջուր ավելացրեք, խառնեք և լցրեք տարայի մեջ:

Դիմակը քսում եք դեմքին և պահում 20 րոպե: Լվանալուց հետո դեմքին քսուք քսեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular