ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես որոշել բնավորությունը շրթներկի կտրվածքով

ՖՈՏՈ

Picwords.ru կայքը գրում է, որ շրթներկ օգտագործելիս կանայք հաճախ նկատում են, որ այն այլևս այն ձևը չունի, ինչ նոր գնած ժամանակ: Թե ինչ տեսք ունի շրթներկի կտրվածքը, ուղղակիորեն կապված է կնոջ բնավորության հետ:

1. Այս շրթներկի տիրուհու մասին կարելի է ասել,  որ նա սառնասիրտ է, նպատակաուղղված գնում է դեպի իր նպատակը, կարողանում է պաշտպանել ինքն իրեն: Նրան անորոշությունը հատուկ չէ, նա ամեն ինչ նախօրոք պլանավորում է: Իր հաջողությունների համար առաջին հերթին՝ պարտական է աշխատասիրությանն ու կազմակերպվածությանը: Նրանց պակասում է միայն հումորի զգացումը: Նրանք հավասարակշռված են, չեն սիրում կոնֆլիկտներ: Հոգեբանները պնդում են, որ այս կանայք ռոմատիկ են, ընկերասեր և առատաձեռն:

2. Այս տիպի շրթներկ ունեցող կանայք պրակտիկ են, ինքնավստահ, բայց մի փոքր պահպանողական: Նա միշտ գիտի, թե ինչ է ուզում, ինչն է իրեն պակասում: Մանրուքների համար ժամանակ վատնելը նրա համար չէ: Այս մարդիկ կենսախինդ են, մի փոքր սարկազմով և բավական փակ: Նա շատ բան է նկատում, վերլուծում է, բայց չի շտապում դրանով կիսվել մյուսների հետ:

3. Այս տիպի շրթներկը հաճախ խոսում է էգոիզմի, ինչպես նաև՝ ինքնաուսումնասիրման մասին: Նրանք առանձնանում են գոռոզությամբ, մյուսների կարծիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Նրանց համար դժվար է մերվել մարդկանց հետ, չնայած նրանք անձամբ շփման կարիք ունեն: Նրանք իրենց իդեալական կին են կարծում: Նրանք համարվում են լավ կանայք, քանի որ կազմակերպված են, նրանց տանը միշտ ամեն ինչ մաքուր է և դասավորված: Երբեմն նրանք կամակոր են:

4. Այս կանայք անհրաժեշտ չափով հավասարակշռված չեն, ցանկացած մանրուք կարող է նրանց մոտ անհանգստություն առաջացնել, ինչը կարող է ընկալվել՝ որպես էներգիայով լի և ինքնավստահ լինել: Նրանք անվստահությամբ են վերաբերվում բոլոր մարդկանց: Սիրում են գեղեցիկ իրեր, երեկոյան զբոսանքներ, թուլություն ունեն սենտիմենտալ ռոմանսների նկատմամբ:

5. Նրանց կարելի է դասել հարուստ պատկերացում ունեցող կանանց շարքին: Գործնական են, պատասխանատու, ընդունակ են հեշտությամբ և պարզ շարադրել իրենց մտքերը: Նախաձեռնող են, բայց ոչ միշտ՝ պրակտիկ: Նրանցից հեռու են կապրիզները, կարելի է միշտ հույս դնել նրանց վրա: Նրանք մոտ ընկերուհիներին ներում են շատ բաներ, բայց կանանց հետ շփումը գերադասում են տղամարդկանց հետ շփումից, քանի որ սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Պաշտում են էքսպերիմենտները:

6. Այս տիպը բավական հազվադեպ է հանդիպում: Նույն կերպ անսովոր և օրիգինալ է նրա տիրուհին: Նրանք տրամադրության մարդիկ են, հավասարակշռված չեն, արագ հիանում են, արագ հիասթափվում: Մի խոսքով, հակասական մարդիկ են: Ընդհանուր առմամբ, նրանք ուրախ են և համարձակ, միշտ ուշադրության կենտրոնում: Որպես ընկեր՝ հուսալի չեն:

7. Այս կանայք լավատես են, նրանք չգիտեն, թե ինչ է տխրությունն ու հուսահատությունը: Նրանց բնորոշ հիմնական հատկանիշներն են անմիջականությունը մարդկանց հետ շփումներում, ինչպես նաև՝ ուղղակիությունը: Նրանք ուշադրություն չեն դարձնում կյանքի մանրուքներին, բայց իրենց բնորոշ անկեղծությամբ կարող են չմտածված կերպով վիրավորել մարդկանց: Այս կանայք առանձնանում են նպատակասլացությամբ, հուսալիությամբ և արագ ռեակցիայով:

8. Այս կանայք հանգիստ են, ունեն ուրախ բնավորություն, գոհ են իրենց ճակատագրից: Նրանք լավ են ճանաչում մարդկանց: Նրանց թերություններից է մյուսների հաջողությանը նախանձելը: Նրանք ինքնուրույն են, հաղթահարում են բոլոր դժվարությունները: Չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular