ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները բացատրում են, թե ինչու չի կարելի անընդհատ կրծկալ կրել

ՖՈՏՈ

168.am/Կանանց ավելի քան 90%-ը կրծկալ է կրում: Սակայն վերջերս արված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր օրը 24 ժամ կրծկալ են կրում, 113 անգամ ավելի հաճախ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով, քան նրանք, ովքեր  կրում են միայն 12 ժամ:

Խնդիրն այն է, որ  ստանդարտներին համապատասխանելու մրցավազքում՝ կանայք կրծկալի սխալ չափս են ընտրում և ուշադրություն չեն դարձնում անհարմարություններին:

Չափազանց նեղ կրծկալները մեծ ճնշում են գործադրում կրծքագեղձի նորմալ արյան շրջանառության վրա՝ կանխարգելելով ավշային հոսքը: Սա հանգեցնում է մաստոպատիաների, կիստոզների և ուռուցքների:

Ինչպե՞ս ճիշտ կրել կրծկալը

Շատ կանայք կարծում են, որ անընդհատ կրծկալ կրելը կկանխարգելի կրծքերի կախվածությունը: Այնուամենայնիվ, այս մոտեցումը սխալ է: Գիտնականները  կրծկալի կրման ժամանակի և կրծքի դեֆորմացիայի միջև ոչ մի կապ չեն հայտնաբերել:

Բժիշկները իմ քանի խորհուրդ են տալիս, թե ինչպես ճիշտ ներքնազգեստ ընտրել, որպեսզի կրծքագեղձի քաղցկեղից խուսափենք:

1

1. Մի՛ գնեք նեղ կրծկալներ: Եթե կրծկալը կարմիր հետքեր է թողնում   ուսերի կամ կողքերի վրա, ապա այդ կրծկալը ձերը չէ:

2. Մի՛ քնեք կրծկալով:

3. Եթե ցանկանում եք խուսափել մաստոպատիաներից, խուսափեք փուշ-ափ մոդելի կրծկալներից: Դրանք կրծքագեղձերին անբնական տեսք են տալիս:

4. Ընտրեք միայն բնական կտորներից կարված կրծկալներ, որպեսզի խուսափեք նյութափոխանակության գործընթացների խանգարումներից:

5. Պետք չէ գնել առանց թևիկների կրծկալ, դրանք ազդում են ավշային հանգույցների վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular