ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պորոշենկո. Ռուսաստանը դիտավորյալ անկայունություն է հրահրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News.am-ը գրում .

Ռուսաստանը դիտավորյալ անկայունություն է հրահրում ամենուր, որտեղ կարող է` հուսալով պառակտել Արեւմուտքը եւ առաջ մղել իր երկրաքաղաքական շահերը: Այդ մասին The Wall Street Journal-ի համար Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նվիրված իր հոդվածում գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Պորոշենկոն Արեւմուտքին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հանդեպ «ամուր դիրքորոշման», ինչպես նաեւ Ուկրաինայում «ամուր բանակի եւ հաջողակ ժողովրդավարական պետության» կառուցման գործում Ուկրաինային աջակցության համար: Նրա խոսքով, ուկրաինական բանակը լրջորեն արդիականացել է վերջին ժամանակներս. հատուկ նշանակության նոր ուժեր, բրիգադներ են ստեղծվել, բարելավվել է ռազմական պատրաստվածության որակը: Բացի այդ, բանակը ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնավարժանքների է մասնակցում:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ միայն ՆԱՏՕ-ի եւ Կիեւի խորացված գործընկերությունը կայունություն կապահովի Արեւելյան Եվրոպայում, Սեւ ծովում եւ անդրատլանտյան տարածաշրջանում ընդհանուր առմամբ: Նա Արեւմուտքին կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մինչեւ որ Մոսկվան կատարի մինսկյան համաձայնագրերով իր պարտավորությունները, հրաժարվի Ղրիմից եւ «սկսի հետեւել իրավունքի նորմերին», հայտնում է Gazeta-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular