ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են մեր մտքերն ազդում մեր առողջության վրա

ՖՈՏՈ

168.am/Արևելքում ասում են. «Մարդու ամենավատ թշնամիներն անգամ այնքան վատություն չեն կարող անել նրան, որքան իր սեփական մտքերը»:

Հին աշխարհի ամենահայտնի բժշկողներից Ավիցենան էլ ասել է. «Բժիշկը հիվանդության դեմ պայքարի 3 միջոց ունի` բառը, բույսը, դանակը»:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ բառն 1-ին տեղում է:

Փարիզյան հոսպիտալներից մեկի երիտասարդ բժիշկ Էմիլի Կյին, գլխավոր բժշկի անունից շրջանցելով ընդունված կարգը, բուժման նոր տակտիկա էր ավելացրել հիվանդների հետ աշխատելիս. նրանց պարտադրում էր օրական 10 անգամ բարձրաձայն արտաբերել հետևյալ նախադասությունը. «Օրեցօր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում»: Ընդ որում, դա պետք էր ասել ոչ թե մեխանիկորեն, այլ հնարավորինս վստահ ու ընդգծված:

Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունքներ գրանցվեցին: Արդեն մեկ ամիս անց այդ բժշկի հիվանդների մասին խոսում էր նախ՝ տվյալ հոսպիտալի անձնակազմը, ապա և՝ ողջ Ֆրանսիան:

Զարմանալի է, բայց փաստ. ծանր հիվանդ մարդիկ առողջանում էին մեկ ամսվա ընթացքում, ոմանց մոտ վերանում էր նույնիսկ վիրահատական միջամտության անհրաժեշտությունը: Այսինքն, ապացուցվեց Հին աշխարհի մեծագույն գիտնականներից մեկի` Պարացելսի այն թեզը, որ պնդում էր, որ հավատը հրաշքներ է գործում:

Մեր առողջությունը մարդու մտածողության ուղիղ հետևանքն է, և  ոչ ոք արդեն չի վիճարկում մարդկանց հոգեկան և ֆիզիկական առողջության միջև եղած անմիջական կապի հարցը:

«Բոլոր հիվանդություններից ու վարակներից լավագույն պաշտպանությունը Ձեր առողջության վերաբերյալ անսասան հավատն է և դրական էմոցիաները,- ասում է ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող հոգեթերապևտ Անդրեյ Մետելսկին և ավելացնում,- նեգատիվ մտքերը քարուքանդ են անում մարդուն: Օրինակ, չարությունը աղեստամոքսային տրակտի հիվանդությունների պատճառ կարող է լինել, իսկ նեղացածությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել լյարդի, ենթաստամոքսային գեղձի  հիվանդությունների և խոլեցիստիտի»:

Հոգեբանական ամենակարևոր կանոններից մեկն ասում է, որ սիրո, հիացմունքի և բարեհամբույր վերաբերմունքի բառացի դրսևորումներն ուժեղացնում են այն մարդու կենսական էներգիան, ում դրանք ուղղված են, իսկ չար խոսքերը պակասեցնում են ունկնդրի էներգիան:

Վատ մտքերի հետ կապված հիվանդությունների ընդհանուր թիվը շարունակում է անշեղորեն աճել: Նրանց դիմագրավելու համար պետք է հետևել հին իմաստունների խորհրդին, այն է` ուրախ լինել Ձեզ ընձեռված կյանքի համար, սիրել կյանքը,  որքան էլ որ այն ծանր լինի:

Եվ այսպես, մարդու առողջությունը, կյանքն ու ճակատագիրն ուղղակիորեն կախված են նրա մտքերից:

Լավ բանի մասին ես մտածում, սպասիր լավին, վատի մասին` կստանաս վատը:

Այն, ինչի մասին մենք անընդհատ մտածում ենք, վերաճում է համոզմունքի, որ դա անխուսափելիորեն կատարվելու է, և այդ հավատից ծնվում է իրադարձությունը:

Եվս մի բան. երբեք մի մտահոգվեք մանրուքների մասին, և հիշեք. ինչպես սրտի կաթվածի և սրտային անբավարարության  կանխարգելման բնագավառի ճանաչված մասնագետ, ամերիկացի սրտաբան Ռոբերտ Էլիոթն էր ասում`

Կանոն 1-ին` մի մտածեք մանրուքների մասին:

Կանոն 2-րդ` ամեն ինչ մանրուք է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular