ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


14 բան, որ տղամարդիկ անում են միայն այն դեպքում, երբ խելագարվում են Ձեզ համար

ՖՈՏՈ

Երբ սկսում եք սիրահարվել մեկին, հիանալի է, բայց նաև վախեցնող։ Դուք համոզված չեք՝ արդյոք նա էլ է նույնն զգում, ու սկսում եք նշաններ փնտրել, որ կօգնեն հասկանալ նրա զգացմունքները։ Եթե տղամարդն անում է այս 14 բաները, ուրեմն՝ իմացեք՝ նա խենթանում է Ձեզ համար։

1. Նա չի նկատում ցելյուլիտն ու ավելորդ քաշը. նրա համար Դուք գեղեցիկ եք՝ անկախ ամեն ինչից։

2. Նա Ձեզ ասում է բաներ, որ չեք ուզում, սակայն պետք է լսեք։

3. Նա գալիս է սպա կենտրոն Ձեզ հետ։

4. Նա նույնիսկ գնումների է գալիս Ձեզ հետ։ Նման քայլի սովորաբար գնում են ամուսինը կամ ընկերը, այն էլ՝ ստիպված, իսկ եթե նա գալիս է Ձեզ հետ խանութներով, ուրեմն՝ ուզում է, որքան հնարավոր է, շատ ժամանակ անցկացնել Ձեզ հետ։

5. Նա անգամ չի էլ նկատում ձեր գեղեցկուհի ընկերուհիներին կամ այլ կանանց։

6. Նա խոստովանում է, որ վախենում է Ձեզ համար։

7. Նա ասում է, որ ուզում է ծանոթանալ Ձեր ընտանիքի հետ։ Սա մեծ քայլ է ու նշանակում է, որ նա լուրջ է տրամադրված։

8. Նա տեղեկացնում է Ձեզ իր պլանների մասին։

9. Նա հիշում է ամեն բան, որ Դուք ասում եք, նույնիսկ այնպիսի բաներ, որ ինքներդ էլ չեք հիշում։

10. Երբ Դուք կռվում եք, նա մի կողմ է դնում հպարտությունն ու առաջինը ասում «կներես», նույնիսկ եթե մեղավոր չէ։ Ու չի կարողանում բարկանալ մի քանի ժամից ավելի։

11. Նա ասում է, որ առանց դիմահարդարման Ձեզ ավելի է սիրում, ու իսկապես այդպես է։

12. Նա միշտ Ձեր կողքին է։ Ձեր ռեակցիան նրա համար ամենից կարևոր է։

13. Նա անմիջապես գրում է Ձեզ։ Նա միշտ ուրախանում է, երբ Դուք գրում եք նրան, ու պատասխանում է, որքան հնարավոր է, շուտ։

14. Երբ Դուք նյարդայնացած եք, նա շատ զգույշ է լինում, որ չնեղացնի Ձեզ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular