ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատամի մածուկի օգտագործման 11 անսովոր եղանակ

ՖՈՏՈ

Steptohealth.ru կայքը գրում է, որ ատամի մածուկը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով:

1. Մատիտների հետքերից և թանաքից ազատվելու համար: Երբ երեխաների մոտ արթնանում է ոգեշնչումը, նրանց երևակայության արդյունքները հայտնվում են տան տարբեր անկյուններում: Արդյունքում՝ կարող են «վնասվել» ձեր սիրելի իրերը, հագուստը, պատերը: Հետքերի վրա պարզապես ատամի մածուկ քսեք, թողեք մի քանի րոպե, ապա մաքրեք:

udalit-pyatna

2. Հայելիներին քրտնել չթողնելու համար: Երբ լոգանք ենք ընդունում, մեծ քանակով գոլորշու պատճառով հայելիները քրտնում են: Դրանից խուսափելու համար հայելիների վրա մի փոքր ատամի մածուկ քսեք և տարածեք:

3. Ակնեի դեմ պայքարի համար: Այն կօգնի ազատվել նաև բշտիկներից: Պարզապես քսեք բշտիկների վրա, թողեք մի քանի րոպե և մաքրեք:

akne

4. Եղունգները մաքրելու համար: Եղունգների տակ հավաքվում է շատ կեղտ՝ անկախ մեր գործողություններից: Այդ պատճառով, եթե ցանկանում եք ազատվել բակտերիաներից, մի փոքր ատամի մածուկ քսեք եղունգներին:

5. Դեզոդորանտ ձեռքերի համար: Եթե սոխով և սխտորով սիրելի ճաշատեսակները պատրաստելուց հետո չեք կարողանում ազատվել սրանց բնորոշ հոտից, ձեռքերին մի փոքր ատամի մածուկ քսեք և լվացեք:

6. Բիժուտերիայի նկատմամբ հոգ տանելու համար: Ատամի մածուկի կազմի մեջ մտնող բաղադրիչները կարող են օգնել նաև մետաղական աքսեսուարները սպիտակեցնելու և փայլեցնելու համար:

zard

7. CD դիսկերը վերականգնելու համար: Հաճախակի օգտագործումն ու սխալ պահպանելը հանգեցնում են նրան, որ CD և DVD դիսկերի վրա խազեր են հայտնվում: Դրանից ազատվելու համար դրանց վրա ատամի մածուկ քսեք և մաքրեք նուրբ շորով:

8. Ավտոմոբիլի նկատմամբ հոգ տանելու համար: Ատամի մածուկի մի փոքր հատվածը կարող է լուծում դառնալ այնպիսի խնդրի համար, ինչպիսին է ավտոմոբիլի լաքապատված հատվածը:

9. Վնասվածքներ, այրվածքներ, խայթոցներ: Ատամի մածուկը կարող է օգտակար լինել նաև այրվածքների, միջատների խայթոցների դեպքում:

var

10. Դաշնամուրը մաքրելու համար: Փոշին, արտաքին գործոնների ազդեցությունը, մատների հետ կոնտակտը հանգեցնում են նրան, որ ժամանակի ընթացքում դաշնամուրի ստեղները կորցնում են փայլն ու դառնում մուգ գույնի: Գործիքը տեսքի բերելու համար օգտագործեք ատամի մածուկ:

11. Տնային կենդանիների հոտից ազատվելու համար: Մի փոքր ատամի մածուկը լցրեք ջրի մեջ՝ այն լցնելով ձեր ընտանի կենդանիների վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular