ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն, Մենչի մասին լեգենդները ճիշտ էին. Յուլյա Ֆինկ

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

«Դեպի երազանք» 25 մասանի հեռուստաֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր զրուցել ենք դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ, ով եւս նկարահանվել է այս ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի մոր կերպարը:
Ինչպես շատերն են հիշում՝ Յուլյա Ֆինկն իր ստեղծագործական գործունեության ընթացքում շատ անգամներ է մոր դերով հանդես եկել, ավելին՝ դերասանուհին որոշել էր այլեւս նման կերպարի առաջարկ չընդունել, բայց ինչպես ինքն է ասում, Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, առաջարկը որոշեց չմերժել.
 
«Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել այս ֆիլմում, սկզբում շատ էի տատանվում, քանի որ կրկին մամայի կերպար պետք է մարմնավորեի, բայց, քանի որ նախագծի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն էր, որոշեցի վստահել նրան: Առաջարկն ընդունելու հարցում պատճառներից մեկն էլ նաեւ այնն էր, որ որքան էլ մայրիկի կերպար էր, բայց նման չէր իմ կերտած մամաներին. սա ավելի խիստ ու ընդգծված բնավորություն ունեցող կին է: Մանկուց միշտ երազել եմ Սառցե թագուհին խաղալ, եւ որոշ իմաստով այս հերոսիս մեջ ես գտա նրան, քանի որ այս կինը եւս սառը ու չար մարդ է»,- նշեց Յուլյան՝ հավելելով.
 
«Թեեւ հերոսուհիս բացասական տեսակ է, բայց փորձել եմ արդարացված նրան ներկայացնել, ինչը, կարծում եմ, կընդունվի նաեւ հեռուստադիտողի կողմից: Այս կինը ամեն ինչ անում է իր երեխաների համար, նա ոչինչ չի խնայել, որպեսզի կիրթ ու դաստիարակված մեծացնի իր երեխաներին, ուզում է, որ իր երեխաները միայն լավ կյանքով ապրեն, հենց դրանից ելնելով էլ՝ հասկանալի է դառնում շատ հարցերում դեմ գնալու իր դիրքորոշման նախահիմքը: Այս կինը թաքուն պատմություն ունի, որն իրեն սառն ու դաժան է  դարձրել, բայց նաեւ նա սիրում է իր ընտանիքը, իր տղամարդուն ու երեխաներին»:
 
Շարունակությունն՝ այստեղ.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular