ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեւոն Մկրտչյանը երեք ընկերությունում բաժնեմաս ունի. ԿԳ նախարարի ունեցվածքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նորանշանակ նախարարը բազմաբնակարան շենքում երկու բնակարան ունի, մեկ ավտոտնակ եւ մեկ հողամաս:

Լեւոն Մկրտչյանը որպես շարժական գույք հայտարարագրել է մեկ Lexus RX 350 տեսակի ավտոմեքենա: Նորանշանակ նախարարը երեք տարբեր ընկերությունում 37 միլիոն 150, 85 հազար 650 եւ 70 միլիոն 444 հազար 600 դրամի բաժնեմաս ունի: Բացի այս, նա 56 հազար 326, 10 հազար 505 եւրո եւ 317 հազար 726 ռուբլի փոխառություն է տվել:

ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լեւոն Մկրտչյանն ունի 20 հազար դոլար, 25 հազար եւրո եւ 10 միլիոն դրամ: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 24-ն (նախարար նշանակվելու օրը) ընկած ժամանակահատվածում Լեւոն Մկրտչյանը 149 հազար 200 դրամ աշխատավարձ է ստացել, մյուս եկամուտները գոյացել են երեք ընկերությունում ունեցած շահաբաժնից: 1 միլիոն, 2.5 միլիոն եւ 500 հազար դրամ եկամուտը գոյացել է այդ ընկերություններում ունեցած շահաբաժնից:

Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա կնոջ՝ Նատալյա Արծրունու ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը դեռ հրապարակված չի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular