ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 նշան այն բանի, որ Դուք ճիշտ մարդու կողքին եք

ՖՈՏՈ

BlogNews.am/Մեր օրերում լավ կողակից գտնելը հեշտ չէ։ Եթե գտել եք մեկին, ով իսկապես ճիշտ մարդ է Ձեզ համար, ուրեմն՝ հաջողակ եք։ Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ նա ճի՞շտ ընտրություն է, թե՞ ոչ։

Ահա 7 նշան այն բանի, որ Դուք ճիշտ մարդու կողքին եք։

 Նա երեխա չէ

Դուք հաստատ չեք ուզի հարաբերություններ ունենալ երեխա տղամարդու հետ։ Երեխա ասելով՝ նկատի ունենք մեկին, ով կախված է ծնողներից, ամեն բան ակնկալում է իր մայրիկից և ինքնուրույն չէ։

Նա բարի է

Ընտրե՛ք այնպիսի մեկին, ով իսկապես բարի է, ունի լավ սիրտ ու բարոյական արժեքներ։ Մեր օրերում այդպիսի մարդիկ քիչ են, մինչդեռ սա մարդու կարևորագույն արժանիքներից մեկն է։

Նա ունի նպատակներ

Ձեզ պետք է գտնել մեկին, ով ունի նպատակներ։ Դա կարող է վերաբերել կարիերային, անձնական կյանքին և այլն։ Բայց ուշադիր եղե՛ք. կան բազմաթիվ տղամարդիկ, ովքեր միայն դատարկ խոսքեր են ասում. «կուզենայի իմ բիզնեսն ունենալ», «կուզենայի մի օր իմ տունն ունենալ» և այլն։ Չափազանց կարևոր է, որ տղամարդն իսկապես ձգտի հասնել ինչ-որ բանի, աշխատի՝ դրանց հասնելու համար։

Նրա հետ ուրախ է

Հումորի զգացումը ևս կարևոր դեր է խաղում։ Չկա ավելի լավ բան, քան հանդիպել մի տղամարդու հետ, ով ստիպում է քեզ լիաթոք ծիծաղել։ Կյանքը կարճ է, ու պետք չէ այն չափից դուրս լուրջ ընդունել։

Նա նվիրված է ընտանիքին

Կարևոր է իմանալ, որ Ձեր կողակիցը լավ հարաբերությունների մեջ է իր ընտանիքի հետ, կարողանում է ժամանակ հատկացնել նրանց, հարգում ու գնահատում է նրանց դերն իր կյանքում։ Չէ՞ որ Դուք էլ պատրաստվում եք դառնալ նրա ընտանիքը։

Նա չի վախենում պատասխանատվությունից

Չկա ավելի վատ բան, քան հանդիպել մեկի հետ, ով խուսափում ու վախենում է պատասխանատվությունից։ Խոսքն ամուսնության մասին չէ։ Թեկուզ ընկերական հարաբերություններում դա ամենատհաճ երևույթն է։

Նա ունի նախասիրություններ

Կարևոր է ունենալ որևէ հոբի՝ մի բան, որ Ձեզ շատ է հետաքրքրում ու դուր գալիս։ Տաղտկալի է կողքին ունենալ տղամարդ, ով ամբողջ օրը ոչնչով չի զբաղվում։ Եթե նա որևէ երաժշտական գործիք է նվագում, զբաղվում է սպորտով կամ սիրում է համեղ բաներ պատրաստել և այլն, դա միանշանակ առավելություն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular