ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչ կպարզեք ձեր մասին, ելնելով ձեր եզունքների ձևից

ՖՈՏՈ

Յուրաքանչյուր մարդ ունի եղունգների իր ուրույն ձևը: Մեկի մոտ նրանք լայն և քառակուսաձև են մյուսի մոտ նեղ և փոքր: Բոլորինն էլ տարբեր են: Դուք չեք էլ կարող կռահել, թե ինչքան բան են ասում նրանք ձեր անձի մասին:

Լայն, երկար, ուղղանկյունաձև եղունգներ

Հանգիստ եք, պրագմատիկ, հավասարակշռված և անկախ ձեր որոշումների մեջ: Ձեզ վրա միշտ կարելի է հույս դնել: Ձեր արարքների պատասխանատուն եք: Ունեք առաջնորդին հատուկ բնավորություն:

Շատ փոքր, քառակուսաձև եղունգներ

Սրամիտ եք, ճկուն, ունեք լայն մտահորիզոն: Անչափ դյուրագրգիռ եք: Տարբերվում եք ձեր ագահությամբ և ագրեսիվությամբ: Չափազանց խանդոտ եք:

Երկար, նեղ եղունգներ

Շատ էգոիստ և հաշվենկատ մարդիկ են, ունեն կյանքի հանդեպ հատուկ կարգավորված սկզբունքներ: Ճոխության սիրահար են: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Հաճախակի են նեղանում:

Կարճ եղունգներ

Շատ դյուրագրգիռ եք, անհամբեր, միևնույն ժամանակ չափազանց խելացի: Խստապահանջ եք շրջակա միջավայրի նկատմամբ: Միշտ ցանկանում եք հասնել ձեր նպատակին: Պերֆեկցիոնիստ եք:

Նշաձև եղունգներ

Նուրբ, զգայուն և ռոմանտիկ անձնավորություններ են: Կյանքի նկատմամբ ունեն իդեալիստական հայացքներ: Սիրում են լինել օգտակար այլ մարդկանց համար: Շատ սենտիմենտալ են և զգայուն: 

Եռանկյունաձև եղունգներ

Տրամադրության կտրուկ փոփոխությամբ, արվեստասեր մարդիկ են: Միշտ շատ լարված են, հակված նեվրոզների: Կյանքում սիրում են հասնել փառքի: Չեն սիրում երբ պարտվում են:

Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular