ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդիկ կանանց գեղեցիկ մազերի գաղտնիքը

ՖՈՏՈ

Takprosto.cc կայքը գրում է, որ խնամված մազերը հնդիկ կանանց հպարտությունն են: Դեռ վաղ հասակից նրանց սովորեցնում են հետևել իրենց մազերին: Կայքը ներկայացրել է, թե ինչպես են հնդիկ կանայք խնամում իրենց մազերը:

1. Մազերը պետք է լվանալ տաք ջրով, փափկեցնել՝ բրնձի ջրով: Այն մազերին փափկություն կհաղորդի՝ առանց գեղեցկության սրահներում թանկ միջոցներից օգտվելու: Բրնձի ջուր պատրաստելու համար անհրաժեշտ է լավ լվանալ այն, ջուր լցնել, որոշ ժամանակ անց ջուրը հանել թանզիֆի միջոցով:

2. Մազերի գեղեցկության և գլխի մաշկի համար հնդիկ կանայք օգտագործում են նաև կոկոսի յուղ: Դրան կարելի է ավելացնել նաև այլ յուղեր: Օրինակ՝ ռոզմարինի յուղն օգնում է պայքարել թեփի դեմ, նուշի յուղը փափկեցնում է մազերը: Կոկոսի յուղը քսեք մազերին, ապա գլուխը լվացեք սովորական ձևով: Այս յուղերը կարող եք ավելացնել նաև շամպունի մեջ:

maz1

3. Մազերն առողջ պահելու համար կարող եք պատրաստել հետևյալ դիմակը.

  • 2 ճ/գ անգույն հինա
  • 20 մլ կիտրոնի հյութ
  • 2 ճ/գ բնական յոգուրտ կամ կեֆիր
  • 1 ձվի դեղնուց

Այս բաղադրիչները խառնեք իրար, քսեք մազերին, լվացեք 30 րոպե անց:

Պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular