Ամառային թրենդ․ դեմքի կառուցվածքին համապատասխանող ծղոտե գլխարկներ ընտրելու կանոններ
ՖՈՏՈLife.Tert.am/Ամռանն ամենից հաճախ ծղոտե գլխարկներ են օգտագործվում։ Դրանք թույլ չեն տալիս, որ արևի ճառագայթները վնասեն դեմքի մաշկը։
Cosmo-ն գրում է, որ ծղոտե գլխարկներ ընտրելիս պետք է հաշվի առնել դեմքի կառուցվածքը։ Սխալ գլխարկ ընտրելու դեպքում բավականին տարօրինակ տեսք կունենաք, այնպես որ օգտվեք այս խորհուրդներից։
Օվալային դեմք- այսպիսի դեմք ունեցող աղջիկները կարող են ցանկացած տեսակի գլխարկներ ընտրել, քանի որ նման դեմքի կառուցվածքին ամեն բան համապատասխանում է։
Կլորավուն դեմք- այսպիսի դեմք ունեցող աղջիկները պետք է խուսափեն կարճ ու կլորավուն ծայրեր ունեցող գլխարկներից։ Նախապատվությունը տվեք ավել լայն տարբերակներին։
Քառակուսաձև դեմք- այսպիսի դեմք ունեցող աղջիկները պետք է հաշվի առնեն, որ լայն եզրերով գլխարկներն ընդգծում են դունչը։ Եթե նման ազդեցությունը ցանկալի չէ, ապա նախապատվությունը տվեք միջին չափսի եզրեր ունեցող գլխարկներին։
Սրտաձև դեմք- այսպիսի դեմք ունեցող աղջիկները ևս կարող են ցանկացած ձևի գլխարկ ընտրել։ Նրանց առավել շատ են համապատասխանում կանոտյե գլխարկները։
Ձգված դեմք- այսպիսի դեմք ունեցող աղջիկներին համապատասխանում են կարճ եզրերով գլխարկները։ Դրանք դեմքին կլորություն են հաղորդում։