ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմռկեցուցիչ էքսկուրսիա. «Մեռյալների թանգարան»՝ Պալերմոյում

ՖՈՏՈ

168.am/«Մեռյալների թանգարանը» գտնվում է Սիցիլիա կղզու Պալերմո քաղաքի կապուցիների կատակոմբներում: Այս սահմռկեցուցիչ վայրում պահպանվում են մի քանի հազար չթաղված մարդկանց մասունքներ: Մեռյալների հիմնական մասը ոչ թե սովորական քաղաքացիներ են, այլ Պալերմոյի վերնախավը, տեղական արիստոկրատիան և հայտնի մարդիկ:

Կաթոլիկ եկեղեցու տակ այս դամբարանն ի հայտ է եկել 16-րդ դարում: «Մեռյալների հավաքածուն» համալրվել է մինչև 1871թ.:

Բոլոր հանգուցյալները սկզբից ենթարկվել են մշակման (մումիֆիկացում կամ բալզամով վերամշակում), այնուհետև զգեստավորվել են և տեղավորվել կատակոմբներում: Հանգուցյալների մի մասը պառկած են դագաղների մեջ, մյուսները կախված են պատերից, իսկ երրորդները նստած են աթոռներին և բազկաթոռներին: Կատակոմբներում կարելի է տեսնել կոնկրետ ժամանակաշրջանին վերաբերող մեռյալների հավաքածուներ: Օրինակ` մի պատի վրա կարելի է տեսնել դիակներ, որոնք հանգչում են 19-րդ դարի կեսերից:

Մի այլ տաղավար, որն իրենց ներկայացնում է սարսափելի ցուցափեղկ, բաղկացած է փայտե դարակներից, որոնց վրա պառկած են հանգուցյալները, իսկ դարակների կենտրոնում կանգնած է կնոջ դիակ` հագած երկար մոխրագույն զգեստ, որը նայում է զբոսաշրջիկներին դատարկ աչքերով:

Բայց ամենահետաքրքիրը 2 տարեկան Ռոզալիա Լոմբարդոյի դիակն է` պառկած դագաղում, որը գտնվում է առանձին զանգակատանը (տարօրինակ թաղումից հետո զանգակատունը վերանվանվեց Ռոզալիա Լոմբարդիի անվամբ):

Աղջիկը բժիշկ Ալֆրեդո Սալաֆիի վարպետության շնորհիվ կարծես քնած լինի:

Փոքրիկ Ռոզալիայի մարմինը պահպանվել է ամբողջությամբ: Պահպանվել են նույնիսկ աչքի խնձորակները, և թվում է, թե փոքրիկն ուր որ է աչքերը կբացի` երկար քնից հետո: 07_640x425

01_640x413

03_640x425

09_640x464

12_640x480

15_640x448

21_640x423

25_640x444

35_640x480

37_640x432

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular