Թեստ. Իմացիր բնավորությունդ` «խաչելով ձեռքերդ»
ՖՈՏՈ168.am/Կատարիր 4 հասարակ վարժություն, որից հետո մի քիչ ավելին կիմանաս քո բնավորության մասին:
1. Ձեր մատները «կողպեք» արեք:
Եթե վերևում կհայտնվի Ձեր ձախ ձեռքի բութ մատը, թղթի վրա գրեք «1» թիվը, իսկ եթե աջ ձեռքինը` գրեք «2» թիվը:
2. Ձեր մեկ աչքը փակելով` նշան բռնեք անտեսանելի նշանակետին:
Եթե բաց է մնում Ձեր ձախ աչքը, գրեք «1» թիվը, իսկ եթե աջը` գրեք «2» թիվը:
3. «Խաչեք» Ձեր ձեռքերը կրծքի վրա և նայեք, թե որ ձեռքն է հայտնվել վերևում:
Եթե ձախ ձեռքի դաստակը հայտնվել է աջ ձեռքի վրա, ապա գրեք «1» թիվը: Իսկ եթե աջն է վերևում, գրեք «2» թիվը:
4. Ծափահարեք:
Եթե վերևում հայտնվի ձախ ձեռքը, ապա՝ «1», իսկ եթե աջը, ապա՝ «2»:
Այժմ գնահատեք արդյունքները` ըստ թվերի համակցման:
«2222» – Հարյուր տոկոսանոց աջլիկ, բնավորության կայուն տեսակ, պահպանողականություն` չցանկանալ կոնֆլիկտի մեջ մտնել և վիճել որևէ մեկի հետ:
«2221» – Ձեր բնավորության ամենավառ գիծը ծայրահեղ անվճռականությունն է:
«2212» – Դուք շփվող եք, կարող եք լեզու գտնել գրեթե բոլորի հետ:
«2111» – Դուք անկայուն եք, ամեն ինչ անում եք ինքներդ, ոչ մեկի աջակցությունը չեք փնտրում:
«2211» – Բավականին հազվադեպ հանդիպող համակցություն: Դուք շփվող եք, կոնտակտի դուրս եք գալիս, միևնույն ժամանակ շատ փափուկ բնավորություն ունեք:
«2122» – Մտքի անալիտիկ կառուցվածք և փափկություն: Դուք ամեն ինչի նկատմամբ զգուշություն եք ցուցաբերում: Որոշ սառնություն է նկատվում շրջապատի հետ հարաբերություններում:
«2121» – Ամենահազվադեպ համակցությունը, անօգնականություն, այլ մարդկանց ազդեցության ենթարկվածություն:
«1112» – Դուք էմոցիոնալ եք, եռանդուն և վճռական:
«1222» – Հաճախ հանդիպող բնավորություն: Դուք էմոցիոնալ եք, բայց հարցերը որոշելու համառությունը և հաստատակամությունը չի բավարարում: Օտարի ազդեցության ենթարկվածություն: Շփվող եք, և մարդիկ ձգվում են դեպի Ձեզ:
«1221» – Էմոցիոնալություն, անբավարար հաստատակամություն, շատ փափուկ բնավորություն, միամտություն:
«1122» – Դուք ընկերասեր մարդ եք, բայց, միևնույն ժամանակ, մի քիչ միամիտ և պարզ: Հետաքրքրություններ շատ ունեք, բայց երբեք ժամանակը չի բավականացնում:
«1121» – Դուք շատ եք վստահում մարդկանց և շատ փափուկ բնավորություն ունեք: Ավելի շուտ Դուք ստեղծագործ մարդ եք:
«1111» – Հարյուր տոկոսանոց ձախլիկ: Դուք ծայրահեղ ոչ պահպանողական եք: Ստեղծագործությունը Ձեր կյանքում վերջին տեղում չէ: Շատ բաների նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցում ունեք: Ուժեղ էմոցիաներ, ընդգծված անհատապաշտություն, էգոիզմ: Դուք համառ եք և էգոիստ, բայց դա չի խանգարում Ձեզ ապրել:
«1212» – Դուք ուժեղ հոգով մարդ եք: Կարելի է ասել, որ միշտ հասնում եք Ձեր նպատակներին:
«1211» – Դուք փափուկ մարդ եք, դժվար եք ընկերներ գտնում, բայց հոգով ուժեղ եք, և դժվար թե գտնվի մեկը, ով կարողանա Ձեր խանգարել նպատակներին հասնելու ժամանակ:
«2112» – Դուք բնավորության թեթև և անկաշկանդ գծեր ունեք: Դուք հանգիստ նոր ընկերներ եք գտնում և հաճախ փոխում եք Ձեր հետաքրքրությունները: