ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ազատվել աչքերի պարկերից. 6 արագ ու արդյունավետ միջոց

ՖՈՏՈ

BlogNews.am

Աչքերի տակի պարկերից պետք է ազատվել որքան հնարավոր է շուտ։ Խոսքն անքուն գիշերների հետևանքով առաջացող շրջանակների մասին չէ, այլ անմիջապես աչքի տակ գտնվող պարկերի։ Դրանք առաջանում են տարբեր պատճառներով. վատ քուն, սթրես, հորմոնալ փոփոխություններ և այլն։ Մենք կօգնենք Ձեզ արագ ազատվել դրանցից ու վերադառնալ թարմ և ինքնավստահ տեսքին։

Խորհուրդ 1 – հարթե՛ք գդալով

Սա շատ հեշտ, բայց միևնույն ժամանակ արդյունավետ տարբերակ է՝ աչքի տակի պարկերից ազատվելու համար։ Մետաղե գդալը դրե՛ք սառնարանում 10-15 րոպե, իսկ հետո թեթև սեղմե՛ք այն աչքի տակ, մինչև կտաքանա։

Ինչպես է սա աշխատում. սառնությունը թուլացնում է արյան անոթները ու իջեցնում ուռածությունը։

Խորհուրդ 2 – օգտագործե՛ք թեյի պարկեր

Օգտագործե՛ք թեյի պարկեր կամ էլ թեյի մեջ թաթախված բամբակ։ Նախօրոք սառեցրե՛ք դրանք սառնարանում ու դրե՛ք աչքերի տակ՝ թողնելով 10-15 րոպե։

Ինչպես է սա աշխատում. գործում է նույն էֆեկտը, ինչ սառը գդալի դեպքում, սակայն թեյն ունի նաև հակաբորբոքիչ ազդեցություն։ Թեյը հիանալի է նաև աչքի բորբոքման համար։

Խորհուրդ 3 – կարտոֆիլ, վարունգ, ձվի սպիտակուց

Աչքերի պարկերի վերացման ամենահեշտ միջոցը հենց հիմա Ձեր սառնարանում է։ Այս մթերքներից յուրաքանչյուրը կունենա ֆանտաստիկ էֆեկտ՝ մինիմալ ժամանակում ու ջանքերով։ Վերցրե՛ք վարունգի 2 կտոր ու դրեք աչքերին՝ թողնելով 10 րոպե, կամ էլ ջարդե՛ք ձուն, առանձնացրե՛ք սպիտակուցը ու վրձինով քսե՛ք աչքերի տակ։ 20 րոպե հետո լվացե՛ք սառը ջրով։ Մեկ այլ տարբերակ է կտրել կարտոֆիլը ու նորից դնել աչքերին։ 15-20 րոպեն բավական կլինի՝ տարբերությունը նկատելու համար։

Ինչպես է սա աշխատում. վարունգն ու կարտոֆիլն ունեն հակաբորբոքիչ բաղադրիչներմ իսկ ձուն՝ մաշկը ձգող էֆեկտ։

Խորհուրդ 4 – ծածկե՛ք դրանք

Եթե բուժման ժամանակ չունեք, ուրեմն ծածկե՛ք դրանք տոնային քսուքով կամ ծածկող միջոցներով։ Կարող եք դիմել նաև դիմահարդարման այլ խորամանկությունների։

Խորհուրդ 5 – ավելի շատ ջուր

Խոնավությունը շատ խնդիրներ է բուժում, աչքի պարկերն էլ բացառություն չեն։ Փորձե՛ք ջուր խմել այնքան շատ, որքան հնարավոր է։

Ինչպես է սա աշխատում. տարօրինակ է թվում, բայց աչքի տակի տոպրակները, որոնք առաջանում են ջրի կուտակման պատճառով, բուժվում են ջրով։ Այնուամենայնիվ, մեր մարմինն այդպես է աշխատում։

Խորհուրդ 7 – պայքարե՛ք ալերգիաների դեմ

Ալերգիան աչքերի տակի պարկերի առաջացման ամենահավանական պատճառներից է։ Այնպես որ, եթե ուզում եք ազատվել դրանից, ընդունե՛ք լավ հակահիստամին դեղամիջոցներ։

Ինչպես է սա աշխատում. հակահիստամին դեղամիջոցները պայքարում են ալերգիայի դեմ՝ իր բոլոր տհաճ հետևանքներով՝ քթից արտահոսք, փռշտոցներ, կարմիր աչքեր և վերջապես աչքի տակի պարկեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular