ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը երեք մասի պետք է բաժանվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ադրբեջանական Հանրապետության բնիկ ժողովուրդները, իրականություն և հեռանկար» խորագրով այսօր տեսակապի միջոցով կլոր-սեղան քննարկմանը մասնակցող Թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան ասաց, որ հայերի և ադրբեջանական բնիկ ժողովուրդների շահերը համընկնում են, որը պետք է օգտագործել այդ հանգամանքը:

Նա չափազանց կարևոր հանգամանք համարեց հարցի քննարկումը։ Ըստ նրա՝ թեման ակտուալ է, որովհետև աշխարհը փոխվում է շատ արագ և հաճախ քաղաքագետները և քաղաքական գործիչերը չեն հասցնում իրադարձությունների հետևից գնալ:

«Ադրբեջանում շատ են բնիկ ժողովուրդները, բայց ռեալիստ եկեք լինենք և հասկանանք, թե որոնք են այդ ազգերից պատրաստ պայքարել իրենց գոյության համար»,-ասաց նա և խոստովանեց, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանում և թալիշները և լեզգիները և ավարներն ավելի ակտիվ աշխատանքն էին տանում էին գոնե այն որոշակի կազմակերպությունների, ու քննարկումների մակարդակում:

Ֆահրադին Աբոսզոդան նշեց, թե իրականությունն այն է, որ այսօր արդեն ավարներն Ադրբեջանում ամբողջապես հրաժարվել են իրենց իրավունքների համար պայքարից՝ պատճառաբանելով, որ Դաղստանում ունեն իրենց պետությունը և իրենք զբաղվելու են այդ պետության ուժեղացման համար: Պասիվացել է նաև, ըստ նրա, լեզգիական շարժումը, որոնց առաջնորդներից մի մասն ընդհանրապես հրաժարվել են լեզգիների իրավունքների համար պայքարել:

«Լեզգիական մտավորականությանը հանդիպել ենք և ուզում են այլ ճանապարհով գնան, որն ինձ ուրախացնում է, որոշ հարցեր քննարկում ենք, բայց դեռևս խոսակցության մակարդակում է: Հուսով ենք նրանք էլ կգտնեն ուժ և գործնական քայլեր կանեն»,-ասա նա:

Իսկ թալիշների հարցն այսօր ըստ նրա՝ այլ հնչեղություն է ստանում: «Ուզում ենք թե ոչ, բայց իրականությունն այն, է որ թալիշական հարցը որոշիչ հարց է, որը տարբեր մակարդակներում քննարկվում է: Մենք մանրակրկիտ աշխատում ենք, բայց ինչի՞ պետք է հանգեցնի այդ ջանքերը: Թալիշների համար ամենաընդունված տարբերակը կլինի, որ հասնենք անկախության, որը դրված է մեր առջև: Մեր նպատակն է՝ Ադրբեջանի պետություն քարտեզի վրա չլինի և կարծում եմ հենց այդպես էլ կլինի»,-ասաց նա՝ շեշտելով, որ երեք մասի պետք է բաժանվի Ադրբեջանը:

«Այս պլանում միակ դաշնակիցը հայերն են, դա ինչպես թալիշներին է ձեռնտու, այնպես էլ հայերը: Իհարկե, Իրանն ու Ռուսաստանն էլ կան, բայց Ռուսաստանը որպես կայսրություն և Իրանը որպես տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող երկիր, իհարկե իրենց հետաքրքրություններն ունեն Ադրբեջանում: Բայց թե Իրանը և Ռուսաստանը կարո՞ղ են իրենց դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ փոխել և այլ ուղղությամբ աշխատել: Պետք է ազատվել այդ չարիքից՝ Ադրբեջան անվամբ»,-ասաց նա:

Միաժամանակ նա խնդիր է տեսնում առ այն, որ Հայաստանում այս համագործակցության հարցը պաշտոնական մակարդակով չի քննարկվում, քիչ է քննարկվում նաև հասարակական-քաղաքական շրջանակներում: Թալիշական շարժման առաջնորդը դժգոհեց, թե Հայաստանում ինչ-որ նորաթուխ քաղաքագետներ կան, ովքեր շարժմանը նույնիսկ վնասում են: «Հայերն այդ դերից կողմ են քաշվել, ինչը հիասթափեցնող է, այդպես չի լինում»,- ասաց նա:

Հայկական կողմից հավատացրեցին, թե նման մարգինալ երևույթներին ուշադրություն պետք չէ դարձնել: Շահերը համընկնում են, որոնք պետք է օգտագործել:

Աղբյուրը` tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular