ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 հնարք շոգ եղանակին դիմահարդարումը պահպանելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.Tert.am/Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են կատարյալ ու անթերի տեսք ունենալ։ Դիմահարդարումն օգնում է թաքցնել դեմքի թերություններն ու ապահովում է այդ կատարյալ տեսքը, սակայն ամռանը դա բավականին խնդրահարույց է դառնում։

 

Tochka-ն գրում է, որ շոգի պատճառով դիմահարդարումը սկսում է ծորալ ու փչացնում է ամբողջ տեսքը։ Այսպիսի տհաճ իրավիճակներից խուսափելու և մշտապես անթերի տեսք ունենալու համար փորձեք օգտագործել այս հնարքները․

 

1.      Դեմքը մաքրելուց հետո խոնավացնող քսուք տարածեք ուսերին ու դեմքին։ Կարևոր է սպասել 5-10 րոպե, մինչև քսուքն ամբողջովին չորանա և միայն հետո սկսեք դիմահարդարվել։

 

2.      Ամռանը ծանր տոնայի քսուքներ մի օգտագործեք։ Պրոֆեսիոնալ դիմահարդարները խորհուրդ են տալիս նախապատվությունը թեթև տարբերակներին տալ։

 

3.      Եթե յուղոտ մաշկ ունեք ու չեք ցանկանում խիտ դիմափոշի օգտագործել, ապա փորձեք մաքրող անձեռոցիկներ օգտագործել։ Դրանք կլանում են ավելորդ յուղն ու մաշկն անփայլ դարձնում։

 

 

4.      Կարմրաներկի փոխարեն քսուքներ օգտագործեք։ Դրանք ավելի երկար կպահպանվեն դեմքին։

 

5.      Աչքերն ընդգծելու մատիտի փոխարեն կարող եք ստվերաներկ օգտագործել, այն չի ծորա և ավելի երկար կպահպանվի։

 

6.      Ամռանը փորձեք հրաժարվել թարթչաներկից, սակայն, եթե դա ձեր դիմահարդարման անբաժան մասն է, ապա ջրակայուն թարթչաներկ ընտրեք։

 

7.      Շրթներկն ու փայլերը չեն դիմանա շոգ եղանակին։ Դրանց փոխարեն անփայլ կամ երանգավորված բալզամներ օգտագործեք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular