ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները Mercedes-ի ավտոմեքենայում հայտնաբերել են 17-ամյա առևանգված աղջկան. տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հուլիսի 6-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Սևան-Երևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են դեպի Երևան ընթացող Mercedes մակնիշի 33 DՍ 366 համարանիշի ավտոմեքենան:

Պարզվել է, որ ավտոմեքենան վարում է Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 23-ամյա Գուրգեն Ղազարյանը: Մինչ Ճանապարհային ոստիկաններից մեկը վարորդից կպահանջեր փաստաթղթերը, մյուս աշխատակիցները ավտոմեքենայի միջից լսում են լացի և օգնության ձայներ: ՃՈ աշխատակիցները, մոտենալով ավտոմեքենային, հետևի նստատեղում նկատում են, որ մի աղջիկ և մի տղա ձեռքերով բռնել են մեկ այլ աղջկա և թույլ չեն տալիս, որպեսզի նա ավտոմեքենայից իջնի:

Պարզվում է, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 23-ամյա Մհեր Գաբրիելյանը Ճամբարակ քաղաքի Կենտրոնական ճանապարհի վրայից Նիվա մակնիշի ավտոմեքենայով ամուսնության նպատակով Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակչուհի, 17-ամյա Լուսինե Պողոսյանին իր կամքին հակառակ բռնություն գործադրելով իր ընկերոջ հետ առևանգել են, հետո արդեն Նիվայից տեղափոխել են Mercedes-ը:

Մանրամասները` shamshyan.com -ում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular