ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նշանվելուց հետո կյանքի նոր փուլ է սկսվել». Ձյունիկ Վարդանյանը` նոր ծրագրերի և դերասանի կարիերան ավարտելու մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Քարե դարդ» սիթքոմից հետո դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը որոշել է չզբաղվել դերասանությամբ։ Նա նշանադրությունից հետո կյանքի նոր փուլ է սկսել։ Այս մասին Tert.am Life–ի հետ զրույցում հայտնում է դերասանուհին։ « Երբ սիթքոմն ավարտվեց անցա իմ դասերին և քննություններին։ Այդ ընթացքում ժամանակս միայն քննություններիս վրա էի տրամադրում։ Հետո որոշեցի այլևս չզբաղվել դերասանությամբ և անել այն, ինչ ինձ մոտ լավ է ստացվում։ Որոշ ժամանակ անց ինձ մեկ այլ ասպարեզում կճանաչեն։ Չեմ ցանկանում հիմա փակագծերը բացել»,– ասաց Ձյունիկը։

 

Վերջինս նշեց, որ այնպես չէ, որ դերասանի մասնագիտությունն իրեն դուր չի եկել։ «Հարցն այն չէ, թե ինչը դուր չեկավ այդ ոլորտում։ Պարզապես զգացի, որ կա մի բան, որն ավելի լավ է ստացվում ինձ մոտ։ Կարծում եմ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում»,– հավելեց դերասանուհին։

 

Հետաքրքրվեցինք` իր որոշման մասին նշանածը` Մեսրոպը, ինչ կարծիք ունի, նա պատասխանեց. «Նա միայն կողմ է դրան և ինձ ավելի շատ տեսնում է իմ ընտրած ոլորտում»։

 

Այս օրերին Ձյունիկը հանգիստը վայելում է Շվեդիայում։ «Շվեդիայում մորաքրոջս տան եմ հանգստանում։ Այստեղ է անցել իմ մանկությունը։ Այստեղ ամեն ինչ ինձ այնքան հարազատ է, որ ամեն բան ինձ մանկության գիրկն է տանում։ Այստեղ առօրյան շատ աշխույժ ու ուրախ է անցնում։Կարծում եմ մինչև ամառվա վերջ կնամ այստեղ»,– եզրափակեց նա։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular