ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը շատ ուժեղ ազգ են, մենք ստիպված ենք ընդունել դա. «Գորշ գայլեր»-ի հրամանատար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ադրբեջանական «Գորշ գայլեր» էլիտար զինվորական ստորաբաժանման հրամանատար Նուրեդին Հոջան (Իսմայիլով), ով մասնակցել է արցախյան պատերազմին, հարցազրույց է տվել Interpress.az-ին: Վերջինիս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել Ադրբեջանում: Ներկայացում ենք հարցազրույցից մի քանի հատված:

– Պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է: Սպանե՞լ են արդյոք ադրբեջանցի զինվորները հայ երեխաների:

– Սպանել են: Չէ՞ որ դա պատերազմ է: Իսկ հիմա խոսում են այնպես, ասես…Պատերազմի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր այն չեն էլ տեսել: Հատկապես մեդիայում և սոցիալական ցանցերում, ուրիշ տեղ խոսել չեն կարող: Պնդում են, որ Ադրբեջանում 64 հազար վետերան կա: Ես պատերազմի ժամանակ անգամ 60 հազար մարդ չեմ տեսել: Եթե մենք 60 հազար զինվոր ունենաինք, ապա Երևան կհասնեինք:
– Ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք:

– Պարտությունը կրել է բանակը, ոչ թե զինվորները: Զինվորներին ասել են՝ գնա, և նրանք գնացել են, ասել են՝ զոհվիր, նրանք զոհվել են: Ինչո՞ւ պարտվեցին զինվորները: Իրականում պարտվել է քաղաքական էլիտան և հրամանատարները, ոչ թե ադրբեջանցի զինվորները:
– Իսկ եղե՞լ են արդյոք կոնտակտներ հայկական կողմի հետ:
– Իհարկե, եղել են: Եղել են համապատասխան մարդիկ, ում միջոցով փոխանակվել են գերիներն ու դիերը:
– Հային գլխատելն արդյո՞ք հերոսություն է համարվում:

– Ոչ, որևէ մեկին գլխատելը հերոսություն չէ: Ընդհանրապես, վերջերս հերոսությունը նորաձև է դարձել: Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեմ համարում: Հերոս չեմ համարում նաև Մուբարիզ Իբրահիմովին, քանի որ նա խախտել է կանոնակարգը և վտանգել զորամասը:
– Ինչպե՞ս իրեն կդրսևորեր ժողովուրդը, եթե պատերազմը հիմա լիներ: Մենք կրկին պարտություն կկրեի՞նք:

– Ընդհակառակը, Ադրբեջանն այսօր շատ գումար ունի, պետությունը հզոր բանակ ունի: Կարելի է հողեր ազատագրել: Դրա համար ուժեղ բանակ է հարկավոր, մոտ 30-40 հազար զինվոր: – Ժողովուրդը մարտական ոգի չունի…
– Եթե մարտական ոգի չունի, ապա ինչո՞ւ է պայքարում Սիրիայում:

– Ասում են՝ հայերը վախից փախչում էին մարտի դաշտից: Հայերը վախկո՞տ ժողովուրդ են:
– Եթե հայերը վախկոտ են, ապա ո՞վ ենք մենք: Նրանց մոտ մեր հողերի 20 տոկոսն է: Հայերը շատ ուժեղ ազգ են: Եթե նրանք կարողացել են 20 տոկոս հողեր գրավել, ապա նրանք ուժեղ են: Մենք պետք է ընդունենք իրականությունը:

– Իսկ ի՞նչ կասեք ադրբեջանցի զինվորների բազմաթիվ ինքնասպանությունների մասին: Նրանք այլևս չեն կարող դիմանալ ոչնչի: Խորհրդային ժամանակ տղաները բանակ էին գնում արդեն պատրաստված, մեզ մոտ նման բան չկա: Բանակ գնացողների մեծամասնությունն աղքատ ընտանիքներից են: Նրանք հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն չունեն:
– Ո՞ր շրջաններն են հանձնվել հայերին:
– Ես չեմ տեսել: Ես հայերին ոչ մի շրջան չեմ փոխանցել:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular